Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 20

Պատմություն 20.04.2021   10:00   573

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • 4/20 (Cannabis Culture Holiday)
  • Կլիմայական ֆանտաստիկայի միջազգային օրը (International Cli-Fi Day)
  • Չինարենի օրը (Chinese Language Day)

Այլ տոներ

  • Արյան դոնորի ազգային օրը (Ռուսաստան)
  • Բարու գարնանային շաբաթը (Ռուսաստան)
  • Կյանքի իմաստը փնտրելու օրը (Ռուսաստան)
  • Թանգարանների ազգային օրը (National Museum Weekend) - Նիդերլանդներ
  • Կամավորների ճանաչման օրը (Volunteer Recognition Day) - Կանադա, Միացյալ Թագավորություն
  • Կրկնակների ազգային օրը (National Look-Alike Day) - ԱՄՆ
  • Չեդեր պանրով տապակած կարտոֆիլի ազգային օրը (National Cheddar Fries Day) - ԱՄՆ
  • Արքայախնձորով կարկանդակի ազգային օրը (National Pineapple Upside Down Cake Day) - ԱՄՆ
  • Լիմական լոբու ճանաչման ազգային օրը (National Lima Bean Respect Day) - ԱՄՆ
  • Բոստոնյան մարաթոն (Boston Marathon) - ԱՄՆ

Ապրիլի 20-ի տոների մասին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 - Երևանի տարբեր վայրերում սկսվեցին բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության:

  • Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասսայաբար բերման էր ենթարկում քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին:
  • Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Ըստ լրատվամիջոցների՝ այս հանրահավաքն ամենաբազմամարդն էր մինչև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների շարքում: Բանախոսները խոսեցին բերման ենթարկվածների թվաքանակի (200-ից ավել քաղաքացի), ոստիկանության բաժանմունքում իրավական վարքի, Էջմիածնի տարածաշրջանում և այլ վայրերում բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունների և հնարավոր համարժեք պատասխան տալու, հայկական սփյուռքում անցկացված և սպասվելիք բողոքի գործողությունների մասին: 

2001 - Բրիտանական փոփ երաժշտության պատմության մեջ առաջին անգամ Փոլ Մաքքարթնին («Բիթլզ») դառնում է միլիարդատեր։
1999 - ԱՄՆ Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում գտնվող Կոլումբայնի ավագ դպրոցում աշակերտներ Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդը զինված մուտք են գործում շինություն` սպանելով 12 աշակերտի, 1 ուսուցչի և վիրավորում ևս 23 աշակերտի, որից հետո ինքնասպանություն են գործում:
1995 - Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց օդային երթևեկության անվտանգության միջգերատեսչական համաձայնագիրը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ:

  • Դրանով վերացվեց Թուրքիայի կողմից օդային շրջափակումը, Հայաստանին տալով միլիոնավոր օգուտներ, մասնավորապես տարանցիկ օդանավերի վճարների, հայկական օդանավերի Թուրքիայի տարածքը շրջանցելու անհրաժեշտության վերացումը, Հայկական ավիաուղիների Երևան-Ստամբուլ  կանոնավոր չվերթի իրականացումը  և այլն: Այդ ամենին նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք:

1994 - Ռուսաստանի Պետական դուման սկսեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը:
1978 - Սովետական Միության պարտադրանքով վայրէջք է կատարում կորեական ինքնաթիռը։

  • Մահանում են երկու հոգի՝ կորեացի և ճապոնացի:

1972 - «Ապոլոն 16» տիեզերանավը Ջոն Յանգի (John Young) հրամանատարությամբ վայրէջք է կատարում Լուսնի վրա:
1968 - Դանիայի Տաստրուպ քաղաքում Deep Purple խումբը տվեց իր առաջին համերգը:
1964 - Սկսեց հեռարձակվել BBC Two՝ բրիտանական Բի-բի-սի պետական մեդիակորպորացիայի երկրորդ հեռուստաալիքը:
1910 - Հալլեի գիսաստղը ընդհուպ մոտեցավ երկրին:
1902 - Գիտնական ամուսիններ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին և Իրեն Ժոլիո-Կյուրին ստացան մաքուր ռադիում:
1841 - ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Գրեմի լրագիր» թերթում տպագրվեց Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը, որը համարվում է առաջին դետեկտիվ ժանրի գրվածքը։
1763 - Սիմեոն եպիսկոպոս Երևանցին օծվում է իբրև Ամենայն հայոց կաթողիկոս:


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Լու Հան, չինացի երգիչ, դերասան
1964 - Էնդի Սերքիս, հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր
1949 - Ջեսիկա Լենգ, ամերիկացի դերասանուհի
1943 - Էդի Սեջվիկ, դերասանուհի, մոդել, հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլի մուսան

  • Նկարահանվել է Ուրոհոլի 60-ականներին նկարահանված մի շարք ֆիլմերում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սեջվիկը եղել է Բոբ Դիլանի հայտնի «Blonde on Blonde» ալբոմի ոգեշնչողը։ Նրան են նվիրված երգչի «Just Like a Woman», «Leopard-Skin Pill-Box Hat» և նրա ամենահայտնի «Like a Rolling Stone» երգը։

1937 - Սեյրան Խաթլամաջյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ
1889 - Ադոլֆ Հիտլեր, Գերմանիայի պետական քաղաքական գործիչ 
1884 - Դանիել Վարուժան, արևմտահայ նշանավոր բանաստեղծ 

Հովե՜ր կ'ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ'անցնին:

Հովե՜ր կ'ացնին.
Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ'անցնին:

1872 - Արշակ Ներսիսյան (Սեպուհ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ (մ.1940 թ)
1820 - Ճանիկ Արամյան, հայ բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ

  • Ստեղծել Արամյան տպատառատեսակը:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 20, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon