Պատմության այս օրը. ապրիլի 23
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը
Ապրիլի 23-ը հռչակվել է «Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1616 թվականի այդ օրն են մահացել Միգել դե Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան:
«Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր» հռչակելու գաղափարը կապված է այն փաստի հետ, որ գրքերը հանդիսանում են գիտելիքների տարածման և դրանց պահպանման ամենահզոր և ամենահուսալի միջոցը. գրքերի տարածմանն ուղղված բոլոր քայլերը ոչ միայն կնպաստեն ամբողջ աշխարհում մշակութային ավանդույթների հավաքական գիտակցմանը, այլև կարող են ծառայել որպես ներշնչանքի աղբյուր այն գործունեության համար, որը հիմնված է համբերատարության, փոխըմբռնման և երկխոսության վրա:
- Անգլերենի միջազգային օրը (UN English Language Day)
- Իսպաներենի օրը ՄԱԿ-ում (UN Spanish Language Day)
- Քիթ քչփորելու միջազգային օրը (International Nose Picking Day)
- Լաբորատորիաների համաշխարհային օրը (World Laboratory Day)
- Գերմանական գարեջրի օրը (German Beer Day)
Այլ տոներ
- Անգլիայի հովանավոր Ս. Ջորջի օրը (Մեծ Բրիտանիա)
- Ազգային ինքնիշխանության և երեխաների օրը (National Sovereignty and Children’s Day) - Թուրքիա
- Գիշերալուսնի ներքո հանդիպելու օրը (Россия)
- Հոգեբանի օրը - Ուկրաինա
- Գրքի օրը (Canada Book Day) - Կանադա
- Համաշխարհային գրքիային գիշեր (World Book Night) - Великобритания
- Վետերանների (Veterans’ Day) - Էստոնիա
- Ազգային լեզվի օրը (Language Day) - Կոլումբիա
- Ամռան առաջին օրը (First Day of Summer) - Իսլանդիա
- Արագոնի օրը (Day of Aragón) - Իսպանիա
- Վարդեր և գրքեր փոխանակելու օրը - Ֆինլանդիա
- Բիբարի օրը (Pepper Day) - Բերմուդյան կղզիներ
- Խոնջոմայի օրը (Khongjom Day) - Հնդկաստան
- Չորոյի ազգային օրը (National Choro Day) - Բրազիլիա
- Բալով պանրաբլիթի ազգային օրը (National Cherry Cheesecake Day) - ԱՄՆ
- Հնարավորության ազգային օրը (National Take a Chance Day) - ԱՄՆ
- Պիկնիկի ազգային օրը (National Picnic Day) - ԱՄՆ
- Գրպանի Բանաստեղծության ազգային օրը (National Poem in Your Pocket Day) - ԱՄՆ
- Կորած շների մասին իրազեկելու ազգային օրը (National Lost Dog Awareness Day) - ԱՄՆ
- Աստղագնացի անհնարինության օրը (Impossible Astronaut Day) - ԱՄՆ
- Դուստրերին և որդիներին աշխատատեղ տանելու ազգային օրը (National Take Our Daughter and Sons to Work Day) - ԱՄՆ
- Սիրահարների ազգային օրը (National Lover’s Day) - ԱՄՆ
- Շեքսպիրաբար խոսելու ազգային օրը (National Talk Like Shakespeare Day) - ԱՄՆ
- Ազդրերի նախընտրության օրը (Love Your Thighs Day) - ԱՄՆ
- Պատանեկեկան գրականության օրը (Celebrate Teen Literature Day) - ԱՄՆ
- Շնորհակալության հինգշաբթի (Thank You Thursday) - ԱՄՆ
- Կինոթատրոնի օրը (Movie Theatre Day) - ԱՄՆ
- Անգլիական բուլկու ազգային օրը (National English Muffin Day) - ԱՄՆ
Ապրիլի 23-ի անսովոր տոների մասին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 - Ապրիլի 23-ին ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
- Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:
- Ուղերձ է հղում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. «Ես ողջունում եմ ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ եմ անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը»։
- ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց. «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու ու պահպանելու հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասությունների, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։
- ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին հայտարարեց. «ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցելու Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին»:
2001 - Intel ընկերությունը ներկայացնում է իր նոր պրոցեսորը՝ Pentium 4։
1992 - Պեկինում բացվում է ՄըքԴոնալդս ընկերության ամենախոշոր ռեստորանը՝ 700 տեղով:
1982 - Տեղի ունեցավ «Հին օրերի երգը» հայկական ֆիլմի պրեմիերան:
1967 - Տիեզերք բարձրացավ Սովետական «Սոյուզ 1» տիեզերանավը:
1956 - ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը:
1923 - Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը:
- Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.
- «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
- Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:
- Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:
1913 - Ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը:
- Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին: : Համարվում է ամենագեղեցիկ քառատուրբին շոգենավերից մեկը:
1909 - Երիտթուրքերի բանակն սկսում է հարձակումը Կոստանդնուպոլիսի վրա։
1907 - Ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1896 - Նյու Յորքում անցկացվեց Ամերիկայի առաջին կինոցուցադրումը։
1810 - Մկրտվեց Ֆրեդերիկ Շոպենը՝ կիրակի օրը ՝ Զատիկին, հենց այն եկեղեցում, որտեղ ամուսնացել են իր ծնողները։
1519 - Լեոնարդո դա Վինչին թելադրեց իր կտակը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1977 - Ջոն Սինա, ամերիկացի կինոդերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1962 - Ջոն Դևիդ Հաննա, շոտլանդացի դերասան, պրոդյուսեր
1936 - Ռոյ Օրբիսոն, ամերիկացի երգիչ, ռոքնռոլի պիոներ
- Հայտնի է «Only the Lonely», «Crying», «In Dreams», «Oh, Pretty Woman» հիթերով։
1928 - Շիրլի Թեմփլ, ամերիկացի դերասանուհի, պետական գործիչ
Առավել հայտնի է 30-ականներին խաղացած իր մանկական դերերով։
1918 - Վահրամ Եղշատյան, հայ դերասան
1918 - Գեորգի Վիցին, ռուս կինոդերասան
1911 - Ռոնալդ Նիմ, անգլիացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր
1891 - Սերգեյ Պրոկոֆև, ռուս կոմպոզիտոր և դաշնակահար
1857 - Ռուջերո Լեոնկավալո, իտալացի երգահան, «վերիզմի» ուղղության հետևորդ
1775 - Ջոզեֆ Թյորներ, անգլիացի նկարիչ, ջրանկարիչ և փորագրիչ
1564 - Ուիլյամ Շեքսպիր, անգլ. բանաստեղծ, դրամատուրգ
