Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 24

Պատմություն 24.04.2021   10:00   450

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երիտասարդների համե­րաշխության միջազգային օրը
  • Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշ­խարհային օրը
  • Քույր քաղաքների համաշխարհային օրը
  • Քանդակագործության միջազգային օրը (International Sculpture Day)
  • Մենինգիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Meningitis Day)
  • Նորաձևության հեղափոխության օրը (Fashion Revolution Day)
  • Աղմուկի մասին իրազեկելու միջազգային օրը (International Noise Awareness Day)
  • Բազմակողմանիության և դիվանագիտության միջազգային օրը (International Day of Multilateralism and Diplomacy for Peace)
  • Գազավորված ըմպելիքի ծննդյան օրը

Հայաստան

  • Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հիշ­ա­տա­կի օրը

1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: ՀՀ-ում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Այլ տոներ

  • Հե­ղա­փո­խու­թյան օրը (Պոր­տու­գա­լի­ա 1974)
  • Ատամնաբուժի օրը (Ռուսաստան)
  • Աշխատանքի պաշտպանության օրը (Labour Safety Day) - Բանգլադեշ
  • Տեղական ինքնակառավարման ազգային օրը (National Panchayati Raj Day) - Հնդկաստան
  • Ժողովրդավարության օրը (Democracy Day) - Նեպալ
  • Գեներալի օրը (Генералын өдөр) - Մոնղոլիա
  • Համաձայնության օրը (Concord Day) - Նիգերիա
  • Հանրապետության օրը (Republic Dya) - Գամբիա
  • Երեխաներին տնտեսել սովորեցնելու ազգային օրը (National Teach Children To Save Day) - ԱՄՆ
  • Ծառատունկի ազգային օրը (National Arbor Day) - ԱՄՆ
  • Խմորով նրբերշիկի ազգային օրը (National Pigs-in-a-Blanket Day) - ԱՄՆ
  • Լուսատիտիկի օրը (Firefly Day) - ԱՄՆ, Կանադա

Ապրիլի 24-ի տոների մասին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Հարավկորեական Սնուփի անունով շունը դառնում է առաջին կլոնավորված շունը:
1990 - Ղազախստանի Հանրապետություն նախագահի պաշտոնը ստանձնեց Նուրսուլթան Նազարբաևը։
1981 - Ներկայացվում է IBM առաջին անհատական համա­կար­գիչը։
1970 - Չինաստանն արձակում է իր առաջին արհեստական արբանյակը:
1956 - Մոսկվայի պետական համալսարանի կազմում ստեղծվեց «Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ» ֆակուլտետ, որտեղ արևելյան լեզուներ են ուսումնասիրում:
1953 - Ուինսթոն Չերչիլն ասպետի կոչում է ստանում Եղիսաբեթ II թագուհուց:
1877 - Ռուսաստանի միապետ Ալեքսանդր II-ը մանիֆեստ է ստո­րագրում Թուրքիային պատերազմ հայտարարելու մասին՝ Բալկաններում բարեփոխումներ կատարելու նրա մերժման պատճառով։
1833 - Գազավորված ջրի ծննդյան օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2018 - ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վերջինի իշխանության դեմ պայքարող բազմաթիվ քաղաքացիների կողմից հնչեցվում են ՀՀԿ անդամների, նրանց սատարող ուժերի, պետական բարձրաստիճան պաշտոնեաների, օլիգարխների նկատմամբ հաշվեհարդարի կոչեր:

  • Որոշ շրջանակների կողմից ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են մարդկանց անուններ, ովքեր պետք է պատժվեն։

2012 - Իրավիճակը շփման գծում կտրուկ սրվում է, հայկական կողմը հայտարարում է հազարավոր կրակոցների և խաղաղ բնակչության դեմ սադրանքների մասին։

  • Ստեփանակերտը պնդում է, թե ադրբեջանական բանակը կրակ է բացել սանիտարական մեքենայի վրա` վիրավորելով երկու զինծառայողների

2003 - Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը:
1995 - Էջմիածին է այցելել թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը։

  • «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,- ասել է նա։

1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1982 - ASALA. Պայթյուն Դորտմունդում, որի արդյունքում նյութական վնաս է հասցվում թուրքական առևտրային կետերին։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն» կազմակերպությունը ստանձնում է պատասխանատվությունը։

1975 - Հայաստանում նշեցին Հայոց ցեղասպանության 60-ամյակը:

  • Վաղ առավոտից Խորհրդային Հայաստանի ղեկավարները ժամանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
  • Ժամը 11-ին հուշահամալիր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Սարգիս Գասպարյանը:

1966 - Հիմնադրվել է Ազգային Միացյալ Կուսակցությունը:

  • ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը:

1965 - Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

  • Որոշում է ընդունվում Ծիծեռնակաբերդում հուշահամալիր կառուցելու մասին:

1948 - Երևանում կայացվեց Գարեգին Նժդեհին 25 տարվա բանտարկության դատապարտելու դատավճիռը՝ ժամկետը հաշվելով 1944 թ-ից։
  775 - Արձն գյուղի ճակատամարտ (Բագրևանդ, Արածանիի ափին)։


ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Քելլի Քլարքսոն, ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի 
1974 - Էրիկ Կրիպկեն, ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր
1952 - Ժան-­Պոլ Գո­թյե, մո­դել­յոր 
1942 - Բար­բա­րա Սթ­րեյ­զանդ, ամերիկացի դե­րա­սա­նու­հի 

  • Երկու անգամ արժանացել է «Օսկարի»՝ «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմի համար՝ որպես լավագույն դերասանուհի և «Աստղի ծնունդը» ֆիլմի համար՝ որպես ամենաինքնատիպ երգի հեղինակ։

1934 - Շիռլի Մակլեյն, ամերիկացի դերասանուհի, դերասան և ռեժիսոր 

  • 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը՝ «Քնքշության լեզուն» ֆիլմի համար՝ որպես լավագույն դերասանուհի։ 21 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել՝ 7-ը։

1743 - Էդմունդ Քարթռայթ, գործող հաստոցի ստեղծողը
1533 - Վիլհելմ I Օրանացի, Օրանի թագաժառանգ, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության գործիչ 

ՀԱՅԵՐ

1980 - Կարեն Ասրյան, շախմատի գրոսմայստեր 
1953 - Էրիկ Բոգոսյան, ամերիկյան դերասան հայկական արմատներով
1932 - Վլա­դի­միր Են­գի­բար­յան, բռնց­քա­մար­տիկ
1902 - Դարիա Կամսարական, հայ, ֆրանսագիր վիպասանուհի, քանդակագործ
1899 - Հռիփսիմե Պողոսյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի
1895 - Կարո Ալվարյան, հայ ռեժիսոր, դերասան

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 24, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon