Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 26

Պատմություն 26.04.2021   10:00   419

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day)

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր Համաժողովը 1999 թվականի հոկտեմբերի նիստի ժամանակ տոնի հաստատման որոշում ընդունեց։ Առիթը ապրիլի 26-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման նշանավորումը եղավ, որը կոչված է ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակելուն։ 
Մտավոր սեփականության Համաշխարհային օրը նշելու առաջարկությունը՝ ՄՍՀԿ-ի հայեցողությամբ, առաջադրել է Ճապոնիայի պատվիրակությունը 1999 թվականի օգոստոսի 9-ին։
Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման մեջ։ Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում։
Հայաստանում Մտավոր սեփականության պաշտպանության հարցերով զբաղվում են «Հայհեղինակ» և «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունները։

  • Օդաչուների համաշխարհային օրը (World Pilots’ Day)
  • Ռադիոակտիվ աղետների զոհերի հիշատակի օրը (Memorial Day for victims of radiation accidents and disasters)
  • Չեռնոբիլի աղետի զոհերի հիշատակի միջազգային օրը (International Chernobyl Disaster Remembrance Day)
  • Լեսբուհիների օրը (Lesbian Visibility Day) *
  • Pinhole լուսանկարչության օրը (Pinhole Photography day) *
  • Քույր-քաղաքների համաշխարհային օրը (Day of the twin cities) *
  • Կարտոֆիլ եփելու միջազգային օրը *
  • Խուլ մայրերի և հայրերի օրը (Mother, Father Deaf Day)
  • «Օտարը» կինոնկարի օրը (Alien day) *

Հայաստան

  • Սահմանապահի օրը
  • Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) (Հայ Առաքելական Եկեղեցի)

Հիսուս Քրիստոսի Հարության` Ս. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:

Այլ տոներ

  • Նոտարիուսի օրը (Ռուսաստան)
  • Նշանառուի օրը (Ռուսաստան)
  • Անծանոթ մարդկանց տոնը незнакомых людей (Ռուսաստան)
  • Թուրքմենական ձիու օրը - Туркменистан
  • Ռիխտերի սանդղակի ազգային օրը (National Richter Scale Day) - ԱՄՆ *
  • Կոնֆեդերացիայի հիշատակի օրը (Confederate Memorial Day) - ԱՄՆ
  • Կրենդելի ազգային օրը (National Pretzel Day) - ԱՄՆ *
  • Գիտական թեզերի պաշտպանության ազգային օրը (National Dissertation Day) - ԱՄՆ
  • Ավտրալացիների հետ գրկախառնման օրը (Hug an Australian Day) - ԱՄՆ
  • Ընկերոջը գրկախառնվելու օրը (Hug a Friend Day) - ԱՄՆ *
  • Ֆիերին օգնելու ազգային օրը (National Help a Horse Day) - ԱՄՆ *
  • Առաջին համբույրի հիշողության օրը (Remember Your First Kiss Day) - ԱՄՆ *
  • Ընտանի կենդան պահողների ազգային օրը (National Pet Parents Day) - ԱՄՆ *
  • Ընտանի կենդանիների և երեխաների ազգային օրը (National Kids & Pets Day) - ԱՄՆ
  • Կազմակերպությունների օրը (Get Organized Day) - ԱՄՆ *
  • Հարավային Դակոտայի ազգային օրը (National South Dakota Day) - ԱՄՆ
  • Միավորման օրը (Union Day) - Кгчбгчйг
  • Չեռնոբիլյան ողբերգության զոհերի հիշատակի օրը (Day of Remembrance of the Chernobyl Tragedy) - Ուկրաինա
  • Քարտուղարի օրը (Secretary Day) - Նիկարագուա

* Ապրիլի 26-ի տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Միջազգային ճնշման տակ Սիրիան, Լիբանանից դուրս բերելով իր վերջին 14 հազարանոց զորքը, ավարտում է այնտեղ իր 29 տարվա ներկայությունը:
2002 - Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում զինված անձն իրականացնում է զանգվածային սպանություն, սպանելով 16 հոգու և ինքնասպան լինելով։
2000 - Անդորրայի ֆուտբոլի հավաքականը տանում է իր պատմության մեջ առաջին հաղթանակը (Անդորա-Բելառուս՝ 2։ 0):
1999 - Ողջ աշխարհում մոտ կես միլիոն համակարգիչներ վա­րակ­վեցին «Չեռնոբիլ» անվամբ վիրուսով։
1989 - Բանգլադեշում պտտահողմի հետևանքով զոհվում է 1300 մարդ։
1986 - Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունենում վթար և ռադիացիայի արտահոսք, որը դառնում է ամենախոշոր տեխնածին վթարը։
1944 - Գեորգիոս Պապանդրեուն դառնում է Կահիրեում գտնվող Հունաստանի վտարանդի կառավարության վարչապետը։
1933 - Նացիստական Գերմանիայում ստեղծվում է Գեստապո պետական գաղտնի ոստիկանությունը։
1921 - Լոնդոնում հայտնվում են մոտոցիկլետներով առաջին ոս­տի­կանական պարեկները։
1911 - Ֆրանսիական բանակը գրավում է Մարոկկոյի մայրաքաղաքը։
1909 - Երիտթուրքերը լիովին վերահսկում են Կոստանդնու­պո­լիսը, քաղաքում ռազմական դրություն է հայտարարվում։
1903 - Հիմնադրվել է «Ատլետիկո Մադրիդ» իսպանական Ֆուտբոլային ակումբը՝ Մադրիդից:
1828 - Ռու­սաս­տա­նը Թուր­քի­ա­յին պա­տե­րազմ է հայ­տա­րա­րում:
1792 - Գրվել ու առաջին անգամ հնչել է «La Marseillaise»-ն։
1783 - 13-ամյա Բեթհովենը նշանակվում է պալատական նվա­գա­խմբի ստեղնաշարային գործիքների երաժիշտ։
1755 - Բացվեց Մոսկվայի պետական համալսարանը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Տե Սոնգ, հարավկորեացի դերասան, երգիչ
1983 - Նոա Միլս, ամերիկացի մոդել և դերասան
1967 - Գլեն Թոմաս Ջեյկոբս (Քեյն), իսպանա-ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1967 - Ջեթ Լի, ուշուի վարպետ, չին դերասան 
1949 - Կառլոս Բիանկի, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող
1921 - Պիտեր Ալեքսանդր Ուստինով, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր
1912 - Հովսեփ Մուրադյան (Օսիկ), հայ դերասան
1889 - Լյուդվիգ Վիտգենշթայն, ավստրիացի փիլիսոփա
1864 - Հովհաննես Հովհաննիսյան, բանաստեղծ 

Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս
Այդ սերն ինձ չէ խնդություն.
Դաժան վշտից խեղդված հոգիս
էլ չի առնի հարություն։

Ծածուկ կիրքը ինձ պիտ տանջե,
Ես չըկամիմ քեզ սիրել,
Բայց իմ սիրտը միշտ պիտ խնդրե
Քնքուշ սրտիդ մոտ լինել...

Եվ պատրաստ եմ քեզ հավիտյան
Լինել անկեղծ կարեկից.
Եվ թող բեռը քո տխրության
Չըհեռանա իմ սրտից։

Ինձ մի՛ սիրիր... թող ախտավոր,
Մաշող սիրո փոխարեն
Մտերմություն մեզ բախտավոր
Կապե կապով բոցեղեն։

1860 - Լեո, հայ նշանավոր պատմաբան
1856 - Հենրի Մորգենթաու, ամերիկացի նշանավոր դիվանագետ
1798 - Էժեն Դելակրուա, ֆրանսիացի նշանավոր նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից
1575 - Մա­րի­ա Մե­դի­չի, Ֆրանսիայի թա­գու­հի
571 - Մուհամեդ մարգարե, իսլամի հիմնադիր 
121 - Մարկոս Ավրելիոս, Հռոմի կայս, փիլիսոփա, «Խորհրդածություններ» երկի հեղինակ 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 26, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon