Պատմության այս օրը. ապրիլի 27

Պատմություն 27.04.2020   10:00   166

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Գրաֆիկական դիզայնի համաշխարհային օրը (World Graphic Design Day) *
  • «Փամփերսի» ծննդյան օրը *
  • Գետակինճերի համաշխարհային օրը (World Tapir Day) *
  • Վուդի Վուդպեքըրի օրը (Woody Woodpecker Day) *
  • Մատանսա ջորու օրը (Matanzas Mule Day) *

Ազգային

  • Պառլամենտարիզմի օրը (Ռուսաստան)
  • Նավաստու հերթարահության օրը (Ռուսաստան)
  • Դինոզավիրի հետ 50 տոկոս հավանական հանդիպման օրը (Ռուսաստան) *
  • Պետական դրոշի օրը (State Flag Day) - Մոլդովա
  • Չենգ Չաու բուլկու փառատոնը (The Cheung Chau Bun Festival) - Հոնգկանգ *
  • Վիկինգների միջազգային շուկա (International Viking Market) - Դանիա *
  • Վետերանների ազգային օրը (National Veterans Day) - Ֆինլանդիա
  • Մորզեի այբուբենի օրը (Morse Code Day) - ԱՄՆ *
  • Բեյբ Ռութի ազգային օրը (National Babe Ruth Day) - ԱՄՆ *
  • Գեյթվուդի «տատիկ» Էմմիի օրը (Emma «Grandma» Gatewood Day) - ԱՄՆ *
  • Ծովային կաթնասունների փրկության օրը (Marine Mammal Rescue Day) - ԱՄՆ
  • «Չալաղաջի» ազգային օրը (National Prime Rib Day) - ԱՄՆ *
  • Անտուն կատուների անվճար ստերիլիզացման օրը (Free Feral Cat Spay Day) - ԱՄՆ *
  • «Devil Dog» թխվածքի ազգային օրը (National Devil Dog Day) - ԱՄՆ *
  • Պատումների ազգային օրը (National Tell a Story Day) - ԱՄՆ *
  • Լկստված շնիկների ազգային օրը (National Little Pampered Dog Day) - ԱՄՆ *
  • Ստրկության վերացման օրը (Abolition Day) - Մայոտա
  • Ազատության օրը (Freedom Day) - ՀԱՀ
  • Անազատության օրը (UnFreedom Day) - ՀԱՀ *
  • Արքայի օրը (King’s Day) - Նիդերլանդներ, Արուբա, Կյուրասաո, Բոնէյր, Սինթ-Էստատիուս և Սաբա, Սինթ Մարթեն
  • Անկախության օրը (Independence Day) - Սյերա-Լեոնե
  • Երկրորդ հանրապետության օրը (Day of the Second Republic) - Ավստրիա
  • Տրանսպորտում անվտանգության ազգային օրը (National Transportation Safety Day) - Իրան
  • Անկախության օրը (Independence Day) - Տոգո
  • Դիմադրության օրը (Resistance Day) - Սլովենիա
  • Կարաբիներների կամ նետահարների օրը (Carabinieri Day or Shooter Day) - Չիլի

* Ապրիլի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից իր առաջին թռիչքն է իրականացնում երկու հարկանի Airbus A380 օդանավը:
1994 - Ռու­սաս­տա­նի Պետ­դու­ման ըն­դու­նեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն։
1994 - Իս­րա­յե­լի խորհր­դա­րա­նի նիս­տում ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­­նա­խա­րար Կո­սի Բեյ­լին հայ­տա­րա­րեց, որ հա­յե­րի հան­դեպ թուր­քե­րի գոր­ծա­ծը իրոք ցե­ղաս­պա­նու­թյուն էր։
1993 - Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր անդամները զոհվում են Սենեգալ թռչող օդանավի վթարից:
1992 - Հայաստանը Ռուսաստանի և մյուս նախկին միութենական հանրապետությունների հետ (Ադրբեջանից բացի) դառնում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի անդամ-երկիր:
1978 - Պե­տա­կան հե­ղաշր­ջում Աֆ­ղանս­տա­նում:
1965 - ԱՄՆ-ում պատենտավորվում է փամփերսը։
1909 - Գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը:
1908 - Գեղասահքը առաջին անգամ ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում:
1840 - Լոնդոնում դրվում է Ուեսթմինսթերի պալատի հիմնաքարը։
1521 - Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆերնան Մագելանին:


ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Քյարամ Սլոյան, Հայաստանի զինված ուժերի զինծառայող (զոհվել է 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ)
1989 - Սվեն Բենդեր (Sven Bender), գերմանացի ֆոտբոլիստ, կիսապաշտպան
1988 - Մաուրո Ֆուրիա, ուրուգվայցի դարպասապահ
1988 - Մաուրո Գոյկոեչեա, ուրուգվայցի ֆուտբոլիստ, դարպասապահ
1984 - Եվա Սիմոնս, հոլանդացի երգչուհի, երգահան և պարուհի
1972 - Օլեգ Պրուդիուս, ուկրինա-ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1953 - Արիել Դոմբալ (Arielle Dombasle), ֆրանս-ամերիկյան երգչուհի, դերասանուհի
1932 - Անուկ Էմե, ֆրանսիացի դե­րա­սա­նու­հի 

  • Անուկ Էմեն նկարահանվել է Ֆելինիի «Քաղցր կյանք» և «8 ու կես», Լելուշի «Տղամարդն ու կինը» ֆիլմերում։

1931 - Իգոր Օյստրախ, ջութակահար
1927 - Եվգենի Մորգունով, ռուս դերասան 
1924 - Վահագն Կարենց, հայ բանաստեղծ, թարգմանիչ
1915 - Հովհաննես Շիրազ, հայ մեծանուն բանաստեղծ (մ. 1984)

Աչքերիս մեջ գարնան օրր, 
Ճամփես` բախտիս սարերն ի վեր` 
Ելնում եմ ես քարերն ի վեր, 
Ելնում եմ ես սարերն ի վեր` 
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր: 
     
Բախտս աստղերն են վեր պահել, 
Ջահել եմ ես ու ձիս ջահել, 
Չեմ նկատւմ քարեր ճամփիս, 
Չեմ նկատում սարեր ճամփիս, 
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս: 
     
Շանթն է բեկվում ճակտիս վրա, 
Մահ չգիտեմ` կա թե չկա, 
Ելնում եմ ես ահերն ի վեր, 
Ելնում եմ ես մահերն ի վեր, 
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր: 
     
Աչքերիս մեջ գարնան օրեր, 
Ճամփես դեպի աստղերն անմեռ, 
Ինձ ելնելու քարեր կան դեռ, 
Ինձ ելնելու սարեր կան դեռ, 
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

1912 - Էդգար Տեր-Ղազարյան, հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ
1912 - Ռենատո Ռասկել, իտալացի դերասան, երգիչ և երգահան
1822 - Ուլիս Ս. Գրանտ, ԱՄՆ 18-րդ նախագահ
1820 - Հերբերտ Սփենսեր (Herbert Spencer)անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից
1791 - Սեմյուել Մորզե (Samuel Morse)ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ու Մորզեի այբուբենի ստեղծողը (մ. 1872)
1737 - Էդվարդ Գիբբոն (Edward Gibbon), անգլիացի պատմաբան (մ. 1794)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 27, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon