Պատմության այս օրը. ապրիլի 3

Պատմություն 03.04.2020   09:30   240

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջզգային

  • Երեկույթների (փարթիի) համաշխարհային օրը (World Party Day)

Ապրիլի 3-ին ոչ պաշտոնական մի զվարճալի տոն կա՝  նշվում է Երեկույթների Համաշխարհային օրը կամ Փարթիի համաշխարհային օրը: Հայտնի է նաև որպես P-Day:
«Party» բառը, որն այսօր երիտասարդության բառապաշարի անքակտելի մասին է, փոխառված է անգլերենից, որը  նշանակում է երեկույթ, ցանկացած տեսակի երիտասարդական հավաքույթ, ընդ որում՝ հանդիսավոր հավաքույթից մինչև ջահելական քեֆեր: Միջոցառման թեման, բնույթը և սցենարը կախված են կազմակերպիչներից և մասնակիցներից: Փարթիները տարածված են ամբողջ աշխարհի երիտասարդության շրջանում, քանի որ դրանք հանգստանալու և հրաշալի ժամանակ անցկացնելու միջոցառումներ են։
Սակայն, թեև տոնի զվարճալի բնույթին, այն ստեղծվել է լուրջ մտադրություններով: Բանն այն է, որ երեկույթ կազմակերպելու գաղափարը ծագել է ամերիկացի գրող Վաննա Բոնտայի  (Vanna Bonta, 1958-2014) «Թռիչք» գիտա-ֆանտաստիկ ​​վեպից։ Գրքի պատմությունն ավարտվում է հետհաշվարկով` մինչև 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ողջ աշխարհում պետք է կատարվի զանգվածային տոնակատարություն ՝ միավորելով մարդկություն: Այդ վեպը լույս տեսավ 1995-ին, իսկ 1996-ի ապրիլի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեց Փարթիի առաջին տոնը, «Երկույթը պատերազմի հակակշիռն է» նշանաբանով:

Ազգային

  • Երկրորդ Հանրապետության հռչակման օրը (Գվինեա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, վկայի կարգավիճակով, ցուցմունք էր տալիս՝ աննախադեպ իրադարձություն հետխորհրդային երկրներում։
2007 - V150 գնացքը սահմանում է արագության ռեկորդ՝ ժամում 574.8 կմ:
2000 - Հայաստանից հարկադրաբար հեռացավ ականավոր պետական-քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանը։

  • «Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ». Վանո Սիրադեղյան

2000 - Բիլ Գեյթսը Մայքրոսոֆթի ակցիաների գների անկման հետևանքով մեկ օրում կորցնում է $12 միլիարդ:
2000 - Իս­րա­յե­լում առա­ջին ան­գամ եբ­րա­յե­րե­ն հրա­տա­րակ­վում է Հիտ­լե­րի «Մայն կամպֆ» գիր­քը:
1981 - Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ընկերային հարաբերությունների կցորդ Ջավեթ Դեմիրը վիրավորվում է։

  • Հարձակման պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Հայ Ժողովրդի Կազմակերպություն»-ը և «հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը։

1976 - Ֆրանսիայում տեղի ունեցավ «Սեզար» կինոմրցանակի հանձնման առաջին արարողությունը:
1975 - Շախմատի միջազգային ֆեդերացիան Ռոբերտ Ֆիշերին զրկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից, քանի որ նա հրաժարվեց Անատոլի Կարպովի հետ մրցախաղից:
1973 - Աշխարհի առաջին բջջային հեռախոսի զանգը Նյու Յորք քաղաքում:
1973 - Շտրիխ կոդի ծննդյան օրը:
1967 - Առող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյունը նստավայրում ծխե­լը ար­գե­լե­լու վե­րա­բեր­յալ որոշ­ում է կայաց­նում:
1966 - Սովետական «Լունա-10» տիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ դուրս եկավ լուսնի ուղեծիր:
1955 - Փարիզում «L’Équipe» թերթի նախաձեռնությամբ 8 երկրների ներկայացուցիչներ պայմանավորվեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ստեղծման մասին:
1948 - ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենը հաստատում է Մարշալի ծրագիրը, որով 16 երկրների տրվում է 5 միլիարդ դոլարի օգնություն:
1933 - Բրիտանացի օդագնացներն առաջին թռիչքն են իրականացնում Էվերեստ լեռան գագաթի վրայով:
1932 - Ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը իրականացրեց աշխարհում երիկամի տեղափոխման առաջին վիրաբուժությունը
1911 - Բրիտանիայի մարդահամարով երկրի բնակչությունը տասը տարում ավելացել է 9.1%-ով և կազմել է 45.2 միլիոն մարդ
1885 - Գոթլիբ Դայմլերն արտոնագրում է իր ստեղծած շարժիչը:
1879 - Սոֆիան դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Լեոնա Լյուիս (Leona Lewis), անգլիացի երգչուհի և դերասանուհի 
1982 - Քոբի Սմալդերս
 (Cobie Smulders), կանադացի դերասանուհի
1961 - Էդի Մերֆի, ամերիկացի կատակերգու դերասան 

  • Արժանացել է «Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների, «Comedy Central» հեռուստաալիքի վարկածով 10-րդ տեղն է զբաղեցնում «Բոլոր ժամանակների 100 մեծագույն սթենդ-ափ կատակերգուների» շարքում։

1958 - Ալեք Բոլդուին, ամերիկացի դերասան 
1951 - Վալերի Ծատուրյան, ռուսահայ շախմատիստ
1930 - Մաքս Ֆրենկել, «Նյու Յորք թայմս»-ի խմբագիրը
1930 - Հել­մուտ Կոլ, Գերմանիայի կանց­լեր (1982-1998)
1924 - Մառլոն Բրանդոն, ամերիկացի հայտնի դերասան 

  • 8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է 2 Օսկար, 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը։
  • Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։
  • Բրանդոյի հայտնի ֆիլմերն են «Ցանկությունների տրամվայ», «Վերջին տանգոն Փարիզում», «Ապոկալիպսիսն այսօր», «Կնքահայրը», «Վայրենին», «Նավահանգստում»։

1922 - Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, հայ գեղանկարչուհի
1832 - Վիլհելմ Ֆիդլեր, գերմանա-շվեյցարացի մաթեմատիկոս
1783 - Վաշինգտոն Իրվինգ (Washington Irving), ամերիկյան գրող և պատմաբան
1700 - Աղազար Լազարյան,հայ հասարակական գործիչ, վաճառական

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, ապրիլի 3


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon