Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 4

 Պատմություն  04/04/2021   09:30    508
Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 4

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական (Հայաստան) - Սբ. Հարության տոն *
  • Կաթոլիկություն - Համացանցի օրը (Համացանցի հովանավոր Սուրբ Իսիդորի օրը) *
  • Կաթոլիկություն - Զատիկ *
  • Լյութերականություն - Զատիկ *
  • Ուղղափառություն - Վասիլի քահանայի հիշատակի օրը *
  • Սլավոնական - Վասիլի Տյոպլի *

Ազգային

  • ԱՄՆ - 4×4 ջիպի օրը (Jeep 4×4 Day) *
  • ԱՄՆ - Մտմտալու ազգային օրը (Walk Around Things Day) *
  • ԱՄՆ - Լրագրողին գրկախառնվելու ազգային օրը (National Hug a Newsperson Day) *
  • ԱՄՆ - «Կորդոն Բլյու» շնիցելի ազգային օրը (National Cordon Bleu Day) *
  • ԱՄՆ - Վիտամին C-ի ազգային օրը (National Vitamin C Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական գրադարանավարի ազգային օրը (National School Librarian Day) *
  • ԱՄՆ -  Թմրամիջոցներից հրաժարվելուն սովորեցնելու օրը (D. A. R. E. Day) *
  • ԱՄՆ - DIY-ի օրը (DIY Day) *
  • ԱՄՆ - Նյութական կարմայի օրը (Tangible Karma Day) *
  • Անգոլա - Խաղաղության օրը (Peace Day) *
  • Թայվան - Երեխաների օրը (Children’s Day) *
  • Թուրքմենստան - «Մի կաթիլ ջուր՝ ոսկու հատիկ» *
  • Իսրայել - Յոմ հա Ալիյա (Yom HaAliyah) *
  • Հայաստան - Թումանյանական օրեր *
  • Հնդկաստան - Կամադա Էքադաշի *
  • Չինաստան - Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոն (Ching Ming Festival) *
  • Ռուսաստան - Երկրաբանի օրը *
  • Ռուսաստան - Դեպի ծով ձյան ճանապարհորդության օրը *
  • Սենեգալ - Անկախության օրը (Independence Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 -  Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

  • ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը։

1995 - Վազգեն Առաջին Կաթողիկոսի մահից մոտ 8 ամիս անց` 1995 թվականի ապրիլի 4-ին, երկար վեճերից ու քննարկումներից հետո Էջմիածնում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Գարեգին Առաջինը (մինչ այդ` Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ): 

  • Նորընտիր Կաթողիկոսին շնորհավորելու համար նույն օրը Էջմիածին է այցելում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն իր խոսքը եզրափակում է հետևյալ տողերով.
  • «Դուք` որպես հայ ժողովրդի հոգևոր հովիվ, ես` որպես ՀՀ նախագահ, ձեռք ձեռքի տված պետք է մեր գլուխը մատաղ անենք հայ ժողովրդին»:

1983 - Ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավի առաջին թռիչքը։
1973 - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը բաղկացած 7 շենքից, որոնցից երկու ամենաբարձրը կործանվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:
1972 - ԽՍՀՄ ղեկավարությունը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար:
1968 - Սպան­վում է աֆ­րո­ա­մե­րի­կա­ցի­նե­րի քա­ղա­քա­ցի­ա­կան իրա­վունք­նե­րի հա­մար մղ­վող պայ­քա­րի առաջ­նորդ Մար­­տին Լյու­թեր Քին­գը:
1958 - Լոնդոնում առաջին անգամ հանրությանն է ներկայացվում խաղաղության խորհրդանշանը։
1949 - Ստեղծվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։
1932 - Ամերիկացի գիտնական Քինգը առանձնացրեց վիտամին C-ն:
1884 - Բոլիվիան Չիլիին է զիջում Անտոֆագաստա երկրամասը, զրկվելով դեպի ծով ունեցած ելքից։
1850 - Լոս Անջելեսը դարձավ քաղաք։
1790 - Ֆրանսիան և Ալժիրը կնքում են հարյուրամյա խաղաղության պայմանագիր։
1785 - Անգ­լի­ա­ցի գյու­տա­րար Քորթ­րայ­թը ար­տո­նագ­րում է մա­նա­ծա­գոր­ծա­կան մե­խա­նի­կա­կան հաս­տո­ցը:
1753 - Ելի­զավետա կայս­րու­հու հրա­մա­նով Ռու­սաս­տա­նում վե­րաց­վում է մա­հա­պա­տի­ժը:
1581
 - Նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը անձամբ բարձրացավ նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհեց ասպետի պատվավոր կոչում:
1500 - Պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործեց Բրազիլիան, սկզբում այն համարելով կղզի:
1147 - Մոսկվայի մասին առաջին անգամ տեղեկացվում է «Իպատիոսի վանքի տարեգրության» մեջ։


ԾՆՎԵԼ ԵՆ

2012 - Grumpy Cat, ամերիկյան Մռայլ կատու
1987 - Սամի Խեդիրա (Sami Khedira)գերմանացի ֆուտբոլիստ 
1979 - Հիթ Լեդջեր (Heath Ledger), ավստրալիցի դերասան և ռեժիսոր 
1971 - Արամ Թալալյան, թավջութակահար
1952 - Էդուարդ Հախվերդյան, պոետ, թարգմանիչ

1948 - Աբդուլլահ Օջալան (Abdullah Ocalan), քուրդ հասարակական գործիչ
1937 - Լայոշ Պորտիշ, հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1961)
1932 - Անդրեյ Տարկովսկի, ռուս կինոռեժիսոր, սցենարիստ 

  • Հայտնի ֆիլմերն են «Հայելի», «Ստալկեր», «Անդրեյ Ռուբլյով»։

1904 - Դավիթ Մալյան, դերասան
1902 - Արա Սարգսյան, հայ քանդակագործ, մանկավարժ
1879 - Հովհաննես Զարիֆյան, թատերական գործիչ
1855 - Թովմաս Նազարբեկյան, ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ 
1840 - Ղազարոս Աղայան, գրող, մանկավարժ 
1820 - Խրիմյան Հայրիկ, Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող 

1818 - Թո­մաս Մայն Ռիդ, անգլիացի գրող 

  • Համաշխարհային ճանաչում է բերել «Անգլուխ ձիավորը» վեպը։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0