Պատմության այս օրը. ապրիլի 5


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

1998 - Շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):
1992 - Բոսնիա և Հերցեգովինան հայտարարեցին Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին:
1986 - La Belle դիսկոտեկում (Արևմտյան Բեռլին) պայթյուն տեղի ունեցավ, որը կազմակերպել էր Լիբիայի ղեկավարությունը։

  • Ռումբի հզոր պայթյունից տեղում զոհվեցին ԱՄՆ 2 զինվոր և մի թուրք աղջիկ, ավելի քան 250 մարդ վնասվածքներ ստացան։

1971 - «Ռոլինգ Սթոունզ» խումբն ստեղծեց սեփական ձայնագրման ստուդիան՝ Rolling Stone Records։
1970 - ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ Ադոլֆ Հիտլերի և Եվա Բրաունի դիակները ապազմռսվեցին և ոչնչացվեցին Մելբուռնից 11 կմ հեռավորության վրա գտնվող դիակիզարանում։
1963 - «Լունա 4E» ավտոմատ կայանը (մեկնարկել էր թողնվել ապրիլի 2-ին Բոյկոնուրից) հաշվարկներից շեղվելու պատճառով անցավ Լուսնից 8500 կմ բարձրությամբ, կորավ տիեզերքում։

  • Ավտոմատ կայանը նախատեսված էր Լուսնի վրա փափուկ վայրեք կատարելու համար։

1955 - Մեծ Բրի­տա­նի­ա­յի վար­չա­պետ Ու­ինս­թոն Չեր­չի­լը հրա­ժա­րա­կան տվեց:
1946 - Տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո սովետական զորքը հեռանում է դանիական Բորնհոլմ կղզուց։
1945 - Վրացիների ապստամբության սկիզբը հոլանդական Թեսել կղզում։
1942 - ԱՄՆ-ում առաջին անգամ անգլերեն լույս տեսավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որ գրվել էր 1942 թ.։
1933 - Հա­ա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նը ճա­նա­չեց Գրեն­լան­դի­ա­յի հպա­տա­կու­թյու­նը Դա­նի­ա­յին:
1895 - Օսկար Ուայլդը տանուլ տվեց դատական գործը, որ հարուցել էր մարկիզ Քուինսբերու դեմ՝ իրեն վարկաբեկելու համար։

  • Կուինսբերին Ուայլդին մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ։

1792 - Ջորջ Վաշինգտոնն առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառեց վետոյի իր իրավունքը:
1722 - Հոլանդացի բնախույզ Յաքոբ Ռոգևեենը հայտնաբերում է Զատկի կղզին։
1242 - Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ նովգորոդցիներն ու վլադիմիրցիները կռվում են տևտոնական օրդենի բանակի դեմ։
1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվում է որպես Բյուզանդիայի կայսր՝ սկիզբ դնելով Կոմնենոսների դինաստիային։
Ն.Ք. 56 - Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմեցին առաջին Հռոմեական եռապետությունը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ