Պատմության այս օրը. ապրիլի 7


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուջիմորին դատապարտվում է քսանհինգ տարվա ազատազրկման:
2003 - Ամերիկյան զորքը գրավում է Բաղդադը։
1994 - Տվյալների միջազգային բազայում հայտնվեց .ru դոմենը։
1978 - Հարվարդի աստղադիտարանի կողմից աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերվեց Ռոբինեյշ (Robbynaish), աստերոիդը:
1975 - Ռիչի Բլեքմորի մասնակցությամբ Փարիզում կայացավ Deep Purple խմբի վերջին համերգը։
1969 - Ինտերնետի խորհրդանշական օրը։
1957 - Վերջին ուղերթը կատարեց Նյու Յորքի վերջին տրո­լեյ­բուսը։
1947 - Վախճանվեց ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆոր­դը։
1946 - Սիրիան պաշտոնապես անկախություն է ստանում Ֆրանսիայից:
1939 - Ֆաշ­իս­տա­կան Իտա­լի­ան հար­ձակ­վում է Ալ­բա­նի­ա­յի վրա:
1927 - Ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրեց աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)։

  • Հաղորդելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահ։

1827 - Անգլիացի դեղագործ Ջոն Ուոքերն սկսում է վաճառել իր ստեղծած ծծմբային լուցկիները։
1795 -
Շրջանառության մեջ մտավ ֆրանսիական ֆրանկը՝ Ֆրանսիայի դրամական միավորը մինչև 2002-ի փետրվարի 17:
1795 - Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը սահմանեց մետրը և կիլոգրամը որպես չափման միավորներ։
1348 - Պրահայում հիմնադրվում է Կառլի համալսարանը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ