Պատմության այս օրը. դեկտեմբերի 15


1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։

1982 - Ստեղծվեց Երևանի Կամերային թատրոնը:

1980 - Երկու ռումբ է վնասազերծվում Լոնդոնում Շվեյցարիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվեց UNEP ծրագիրը:

1970 - Առաջին ան­գամ Եր­կիր մո­լո­րա­կից այլ մո­լո­րակ վայ­րէջք է կա­տա­րում տի­ե­զե­րա­կան սար­քը` Վե­նե­րա­յի մա­կերևույթ է հաս­նում Խորհր­դա­յին «Վե­նե­րա-7» միջ­մո­լո­րա­կա­յին կա­յա­նը:

1961 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժում է Չինաստանի Հանրապետությանը այդ կազմա­կեր­­պու­թյան մեջ ընդունելու ԽՍՀՄ-ի առա­ջար­կը:

1955 - Շրի Լանկան դարձավ ՄԱԿ-ի անդամ:

1948 - Ֆրեդերիկ Ժոլիո-Քյուրիի ղեկա­վա­րությամբ արձակվեց առաջին ատոմային ռեակտորը:

1939 - Ատլանտայում տեղի ունեցավ «Քամուց քշվածներ» կինոնկարի պրեմիերան:

1832 - Ծնվել է ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելը։

Ֆրանսիացի ինժեներ Ալեքսանդր Գուստավ Էյֆելը (Alexandre Gustave Eiffel) ծնվել է 1832 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Դիջոնում։

1855 թվականին Գուստավ Էյֆելը ստացել է ինժեների վկայական Փարիզի Կիրառական արվեստի կենտրոնական դպրոցում և աշխատանքի տեղավորվել «Շարլ Նեվո» նախագծային կազմակերպությունում, որը զբաղվում էր կամուրջների շինարարությամբ։

1870‑1873 թվականներին Էյֆելը կառուցել է ճարտարապետական կառույցներ Եգիպտոսում և Չիլիում, Հունգարիայում և Պորտուգալիայում, ինչպես նաև մասնակցել է Պետերբուրգի Երրորդության կամուրջի կառուցման մրցույթին։ 1875 թվականին ճարտարապետ Լուի Շարլ Բուալոյի հետ համատեղ նա վերակառուցել է Փարիզի «Օ բոն մարշե» խանութը։

Ապակե գնբեթներով ծածկված նրա անցումները դարձել են հիացմունքի առարկա ամբողջ աշխարհում։ 1876 թվականին Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե շրջանակը։ 1877 թվականին ճարտարապետի նախագծով կառուցվել է Պորտուի Դորու գետի (Պորտուգալիա) վրայով անցնող կամուրջը՝ 162‑մետրանոց կամարով։ Էյֆելն ընդհանուր առմամբ կառուցել է ավելի քան 200 կառույց՝ կամուրջներ, կայարաններ, բանկեր, դպրոցներ, եկեղեցիներ և այլն:

Համաշխարհային ճանաչում Էյֆելին բերել է ցանցակար պողպատե աշտարակը, որը հայտնի է որպես Էյֆելյան աշտարակ՝ կառուցված համաշխարհային ցուցահանդեսի համար 1889 թվականին Փարիզում, որը դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը։

Աշտարակի ընդհանուր երկարությունը 312 մետր է, քաշը՝ 9,7 հազար տոննա։ Նրա կառուցման Alexandre Gustave Eiffelժամանակ կիրառվել է շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման մի շարք այդ ժամանակների համար նորարարական մեթոդներ։ Աշտարակի վրա տեղադրվեն են երեք հարթակներ՝ 57, 115 և 276 մետր բարձրությունների վրա։ Դրանցից առաջինի և երկրորդի վրա եղել են ռեստորաններ և դիտահրապարակներ։ Երրորդի վրա եղել է ինժեների գրասենյակը, ինչպես նաև՝ ատսղագիտական և օդերևույթաբանական լաբորատորիաներ։ Վերելակի խափանման դեպքում վերև կարելի էր բարձրանալ 1792 աստիճաններից բաղկացած սանդուղքով։

37 - Ծնվել է հռոմեացի կայսր Ներոնը: