Պատմության այս օրը. դեկտեմբերի 28


Կինոյի միջազգային օրը

1984 - Երկու պայթյուն Լիբանանի Զալքայի շրջանում գտնվող Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի և Ջյունիում գտնվող «Ֆրանսաբանկ»ի առջև։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ստանձնում է պայթյունների պատասխանատվությունը և սպառնում ֆրանսիական հաստատություններին, ինչի հետևանքով ֆրանսիական կառավարությունը անվտանգության ծայրահեղ միջոցառումներ է իրականացնում։ 1985-ին և 1986-ին Ֆրանսիայում և այլ երկրներում ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են այլ կազմակերպություններ, որոնցից են Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը, «Հակաիմբերիալիստական ՄԻջազգային Ջոկատ»-ը, ինչպես նաև «Ալ-Ջիհադ ալ-Իսլամի» կազմակերպությունը և «Արաբական Ֆետայական Բջիջ - Յեղափոխական Գործի Արաբական Համախմբում» կազմակերպությունը։ Այս կազմակերպությունները պահանջում էին արաբ, հայ և օտար քաղբանտարկյալների ազատ արձակումը եվրոպական բանտերից և կայսերապաշտության ու սիոնիզմի դեմ պայքարի կոչ էին ուղղում։ Պատասխանատվություն ստանձնողների մեջ են նաև գերմանական «Կարմիր Բանակ»-ը, «Գարիպեան Յեղափոխականներու Դաշնակցութիւն»-ը, ֆրանսիական «Ուղղակի Գործողութիւն» կազմակերպությունը (Actione Directe), «Ազատագրութեան և Ընկերվարութեան Գանաքի Ճակատ»-ը և այլ կազմակերպություններ։
1981 - Ծնվել է դերասանուհի Սիեննա Միլլերը:

Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Աստղային փոշի», «Կազանովա», «Հարցազրույց», «Արգելված սեր»:

1978- Ծնվել է ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը:

Ստացել է 9 Գրեմմի մրցանակ: 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։

Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։

1975 - Բեյրութում Թուրքիայի դեսպանատան հրթիռահարում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Գևորգ Չավուշ Խումբ»-ի կողմից։ Այս շրջանում Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է մի շարք այլ գործողություններ ևս.

  • Բեյրութում Թուրքիայի հյուպատոսի մեքենայի պայթեցում,
  • Բեյրութում Թուրքիայի դեսպանության առաջին քարտուղարի մեքենայի պայթեցում,
  • Ամերիկյան գաղութատիրական հաստատության ավերում Միջին Արևելքում,
  • Ամերիկյան մի լրտեսի մահապատիժ Միջին Արևելքում,
  • Պայթյուններ Անկարայում և Ստամբուլում։

1954 - Ծնվել է ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը:

Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Լավագույն դերասան («Մարզումների օրը») անվանակարգերում՝ դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը։

1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:

1917 - Բեսարաբիան հայտարարում է իր անկախությունը` Մոլ­դո­վական հանրապետություն անվան տակ:

1908 - Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների զոհվեց 100-200.000 մարդ:

1895 - Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:

1895 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին կինոսեանսը ֆրանսիացի գործարանատերեր և հայտնագործողներ Օգյուստ և Լուի Լյումիերը ստացան լուսանկարային «Սինեմատոգրաֆ» սարքի արտոնագիրը: Հենց նույն օրը փարիզյան «Գրան-կաֆե»-ում Լյումիեր եղբայրները կազմակերպում են կարճամետրաժ ֆիլմերի առաջին կինոսեանսը: Ֆիլմերի շարքում էին «Գնացքի ժամանումը կայարան» և այլն:

Կա վարկած, որ «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի ցուցադրման ժամանակ սրահի հանդիսատեսը վեր է թռչել տեղից, քանի որ վախեցել են, որ գնացքը կարող է ճզմել նրանց:

Առաջին հրապարակային կինոսեանսի պատվին դեկտեմբերի 28-ը հռչակվեց որպես կինոյի միջազգային օր:

1895 - Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:

1869 - Օհայոում (ԱՄՆ) Վիլյամ Սեմպլոմը արտոնագրում է մաստակը:

1612 - Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը: