Պատմության այս օրը. դեկտեմբերի 8


1991 - Նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։

1991 - Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։

1987 - Վաշինգտոնում ստորագրվեց պայմանագիր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև՝ միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին:

1982 - Աթենքում Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի համակիր Հայկական Ժողովրդային Հեղափոխական Շարժման անդամ Գառնիկ Վահրատեանը իր բարեկամ Վահիկ Խուտավերտեանի հետ մոտոցիկլետով աշխատանքից տուն վերադարձի ճանապարհին նռնակով հարձակման է ենթարկվում։

  • Գառնիկը մահանում է, Վահիկը ձերբակալվում է, ապա ազատ արձակվում։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ամբաստանում է թրքական գաղտնի ծառայություններին իր համակիրներին աշխարհի տարբեր ծայրերում սպանելու մեջ։
  • Մինչ այդ, 1982-ի Նոյեմբերի 5-ին, սպանվել էր Հոլանդիայի Ալմելո քաղաքում լույս տեսնող «Պայքար» ամսագրի խմբագիր Նուպար Եալըմեանը (թրքահպատակ, հայտնի նաև Ռեշօ Յալըմ անունով)։
  • Բեյրութում 1982-ի Դեկտեմբերի 24-ին սպանում են Մինաս Սիմոնեանին, իսկ 1983-ի Մարտի 12-ին նորից Բեյրութում, սպանվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի համակիր Հագօպ Տարագճեան Բարեսիրական Միութեան հիմնադիր Կարապետ Փաշապէզեանը։

1982 - Նորման Մե­յե­րը պա­տանդ է վերց­նում... Վաշ­ինգ­տո­նի ար­ձա­նը` սպառ­նա­լով պայ­թեցել այն իր մե­քե­նա­յում գտն­վող պայ­թու­ցի­չով, եթե վերջ չտր­վի մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյան մր­ցա­վազ­քին: Տա­սը ժամ անց նրան սպանել է դի­պու­կա­հա­րը, սա­կայն պարզ­վեց` մե­քե­նան դա­տարկ էր:

1980 - Մարկ Դևիդ Չապմենը ատրճանակի կրակոցներով սպա­նում է Ջոն Լենոնին, ում նույն օրը երա­ժիշ­տը նվիրել էր իր ստորագրությունը:

1953 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Քիմ Բեսինջերը:

Похожее изображение

«Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում երկրորդական պլանի կանացի դերակատարման համար։

1983 թվականին Բեսինջերը նկարահանվել է «Երբեք մի ասա «երբեք»» («Never Say Never Again») ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքից։ Դրանից հետո նա հայտնվում է «Տղամարդը, որ սիրում էր կնոջը» («The Man Who Loved Women»), «Նադին» («Nadine»), «Կույր ժամադրություն» («Blind Date») կատակերգություններում։ Մեծ հաջողություն է ունենում նրա մասնակցությամբ էրոտիկ «Ինն ու կես շաբաթ» («Nine 1/2 Weeks») ֆիլմը։

1943 - Ծնվել է ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ Ջիմ Մորիսոնը:

Похожее изображение

The Doors ռոք խմբի մենակատարն է և 1960-ականների ամենահայտնի փոփ/ռոք կերպարներից մեկը:

Արդեն շատ երիտասարդ տարիքում Ջիմը կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Արթյուր Ռեմբոի, Ջեք Քերուակի և Ուիլյամ Բլեյքի աշխատությունները և բանաստեղծությունները, որոնց մտքերը և որոշ արտահայտություններ նա ներառել է նաև իր ստեղծագործությունների մեջ:

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում: Իսկ «Classic Rock» ամսագիրը 50 լավագույն ռոք երգիչների շարքում նրան հատկացրել է 22-րդ հորիզոնականը: Մորիսոնը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարներից մեկը:

Մորիսոնը իր անսանձ, վայրի և անկառավարելի բնավորության շնորհիվ դարձել է 20-րդ դարի հանրաճանաչ մշակույթի ամենախռովարար և ճանաչված կերպարներից մեկը։

Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, և դրանցից ամենահայտնիներն են «The End», «Not to Touch the Earth», «People Are Strange», «Peace Frog», «Five to One», «L.A. Woman», «Break On Through (To the Other Side)» և «The Crystal Ship» երգերը։

Մահացել է 27 տարեկանում:

1941 - Լեհաստանում հիտլերականները հրեաներին սպանելու համար առաջին անգամ թունավոր գազ են օգտա­գոր­ծում:

1895 - Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

1810 - Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը։

1496 - Ծնվել է Ամիրդովլաթ Ամասիացին՝ հայ բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր։

Ամիրդովլաթ Ամասիացին ամենանշանավոր հայ բժիշկն է և ամենաբեղմնավոր ու հեղինակավոր մատենագիրը, որ ընդար­ձակ երկեր է թողել հայերեն լեզվով բժշկության բոլոր ճյուղերում։ 

Երբ ճեղքվում է մազը և անժամանակ սպիտակում մազն ու մորուքը

Զաքարիայի որդին ասում է, թե սրա պատ­ճառն այն է, որ մարմնում ավելացել է չորությու­նը, կամ շատ է կերել աղի կերակուր՝ ապուխտ, չորացրած ձուկ և սրանց նման այլ աղի բաներ։

Մազը երկճյուղվում է խոշորությունից։ Դեղն այն է, որ պետք է լվանալ պորայի (ոսկեսինձ, Crysocolle borax) ջրով, որպեսզի մազը լինի բարակ ու փափուկ։

Ամեն դեպքում պետք է կիրառել հետևյալ բուժումը, չոր կերակուր ուտելուց հետո պետք է գլուխն օծել մանուշակի յուղով ու լվանալ տաք ջրով, օգտակար է նաև ջրի ու ձեթի խառնուրդը։ Լավն այն է, որ մարմինդ հանգիստ պահես, սնվես լավագույն կերակուրներով, խմես գինի ու շուտ-շուտ մտնես բաղնիք, գլուխդ օծելով մանուշակի յուղով, նունուֆարի և ճակնդեղի հյութով։

Աահակն (բժիշկ է.- խմբ.) ասում է, թե երբ սկսի մազը նոսրանալ, առ ծովի փրփուր ու բարձ­վենիկի մոխիր, ձիթապտղի ձեթ, որը հին լինի, շաղախիր և օծիր, շատ է օգտակար։ Եվ առհասա­րակ ամեն բան, որ մարմինը տաքացնում է, կարելի է օգտագործել. եթե դափնու տերևը տրորես քացախով և դրանով օծես մազերդ, դրանք կդառ­նան պայծառ ու գեղեցիկ։ Իսկ եթե իրար խառնես յուղն ու մոմը և դրանով օծես մշտապես, սա շատ կօգնի, որ մազ աճի։ Անպայման խիստ օգտակար է լատանի ձեթով մշտապես օծելը։

Ինչպես ասում է Գեղիանոսը, սև մազ բուսնելու պատճառը տաք ու փափուկ գոլորշիներից է, որը բնությունն ինքն է կաշուց հանել տալիս, և երբ սա թուլանում է, մազն սպիտակում է ու բարակում։

Սրա առաջն առնելու համար անհրաժեշտ է, որ մարդը զգույշ մնա բոլոր հով ու գեջ կերակուրնե­րից, ինչպիսիք են կաթն ու մածունը, ձուկը, պախ­րայի միսը և որ սրանց նման են։ Սպիտակելուն ամենաշատն օգնում է գինի խմելը։

Լավ է ամեն օր սոված փորին հինգ գրամ պղպեղ ուտելը։ Պետք չէ շուտ-շուտ լողանալ, շատ մերձավորություն անել։