Պատմության այս օրը. հոկտեմբերի 1

 Պատմություն  01/10/2021   13:00    41
Պատմության այս օրը. հոկտեմբերի 1

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Հրաձգություն Լաս Վեգասում, ԱՄՆ-ի ամենազանգվածային սպանություններից մեկը (59 զոհ):
2017 - Կատալոնիայի անկախության հանրաքվեն:
1996 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկեց Հարավսլավիայի դեմ 1992-ին սահմանված պատժամիջոցները։
1994 - Պալաու կղզիները (Օվկիանիա) դարձան անկախ պետություն:
1992 - Ռուսաստանում սկսվեց սեփականաշնորհման վկայագրերի՝ վաուչերների տրամադրումը:
1992 - Լիտվայում ներդրվեց նոր արժույթ՝ լիտը:
1988 - Ստեղծվեց Էստոնիայի Ժողովրդական ճակատը:
1983 - Շվեդական փոստայն գործակալություն թողարկեց «ABBA» քառյակի պատկերով նամականիշ:
1977 - Իր մարզական կարիերայի ընթացքում 1363 խաղերում 1281 գոլ խփած Պելեն թողեց մեծ ֆուտբոլը:

  • Վերջին խաղում Պելեն մեկ խաղակես է խաղացել իր վերջին ակումբում՝ Նյու Յորքի «Կոսմոսում» և մեկ խաղակես էլ խաղացել բրազիլական «Սանթոսում», որտեղ սկսել էր իր ֆուտբոլային լեգենդար կարիերան:

1971 - Ֆլորիդայում բացվել է աշխարհի ամենախոշոր ժամանցի վայրը «Դիսնեյուորլդը»:
1967 -
ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունն սկսեց գունավոր պատկերներով ծրագրերի հեռարձակումը:
1967 - «Pink Floyd»-ի առաջին շրջագայության սկիզբը Ամերիկայում:
1964 - Ճապոնիայում շահագործման հանձնվեց աշխարհի առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-սինքանսենը:
1962 - Նիդեռլանդական Նոր Գվինեան անցավ ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր վարչակազմի կառավարմանը:

  • Կես տարի անց այդ տարածքը հանձնվեց Ինդոնեզիային։

1962 - Բարբրա Սթրեյզանդն իր առաջին պայմանագիրը կնքեց "Columbia Records" ձայնագրման ստուդիայի հետ։
1960 - Թողարկվեց առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մեջ ստացավ «կուզիկ» մականունը:
1949 - Հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ 
1947 - Բացվեց առաջին փոստային ուղղաթիռային գիծը:

  • "Los Angeles Airways" ընկերությունը թռիչք իրականացրեց դեպի Sikorsky S-51։

1930 - Մոսկվայի Կրեմլում բոլշևիկները պայթեցրին Հրաշքներ վանքը, որը հիմնադրվել էր 1365 տարի:
1924 - Մոսկվայում բացվեց Սատիրայի թատրոնը:
1908 - Հենրի Ֆորդը
ներկայացրեց իր «Ֆորդ Լիզի» (T մոդել) ավտոմեքենայի նոր մոդելը։

  • Այն իր ցածր գնի (850 դոլար), դիմացկունության և տնտեսելու շնորհիվ դարձավ դարի առաջին քառորդի ամենահանրաճանաչ մեքենան:
  • 1927 թվականին թողարկվել է այդ մակնիշի 15 մլն ավտոմեքենա։

1895 - Ֆրանսիան տիրանում է Մադագասկարին։
1881 -
Ֆրանսիայում ստեղծվեց «Բորդո» ֆուտբոլային ակումբը:
1879 - Կարլ Վեյպրեխտի նախաձեռնությամբ Համբուրգում բացվեց առաջին միջազգային բևեռային համաժողովը:
1871 -
Ամերիկյան մորմոնների առաջնորդ Բ. Յանգը ձերբակալվեց 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով։
1869 - Առաջին փոստային բացիկները թողարկվեցին Վիեննայում:
1853 - Ավստրիայում հրեաներին արգելվում է հողային սեփականատերեր լինել:
1847 - Վերներ Ֆոն Սիմենսը, նրա եղբայրները և Յոհան Գալսկեն հիմնադրել են "Telegraphenbauanstalt Siemens & Halske" ընկերությունը, որն այժմ հայտնի է որպես "Siemens AG":

  • Ընկերության գործունեության հետ կապված են այնպիսի նորարարություններ, ինչպիսիք են կայծակնային հեռագիրը, Դինամո-մեքենան, տրանսատլանտյան հեռագրային միությունը, տրամվայը, տրոլեյբուսը, էլեկտրաքարշը, լսողական սարքը, փոխպատվաստված կարդիոստիմուլյատորը, թվային ԱՀԿ-ն և շատ ուրիշներ:

1827 - Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակը գրավում է Երևանը։
1795 - Ավստրիական Նիդեռլանդների
(ապագա Բելգիայի) միացումը Ֆրանսիային:
1764 - Կանադայի
ռազմական վարչակարգը փոխարինվեց քաղաքացիական օրենքներով:
1661 - Անգլիայում տեղի ունեցավ զբոսանավերով առաջին մրցարշավը։

  • Մրցում էին թագավոր Կարլ II-ը և նրա եղբայր Ջեյմսը:
  • Հաղթեց թագավորը։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0