Պատմության այս օրը. հոկտեմբերի 5


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Բորիս Ելցինը Ռուսաստանում արգելց ընդդիմադիր կուսակցությունների և թերթերի գործունեությունը:
1991 - ԽՍՀՄ-ը համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:
1969 - «Բի-բի-սի» հեռուստաալիքով ցուցադրվեց Մոնտի Պայտոնի «Թռչող կրկեսի» առաջին ներկայացումը:
1967 - Բրիտանական թենիսի ասոցիացիան առաջարկեց հրաժարվել մարզիկների սիրողական և պրոֆեսիոնալ բաժանումը և մրցումները բոլորի համար դարձնել բաց:
1962 - Մեծ Բրիտանիայում թողարկվեց The Beatles-ի Love Me Do-ի առաջին սինգլը։
1962 - Ավարտվեցին Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի նկարահանումները։
1954 - Հարավսլավիան և Իտալիան բաժանեցին Տրիեստի շուրջ վիճելի տարածքը:
1933 - Ազգայնականության մեղադրանքով Խարկովի «Բերեզիլ» թատրոնից հեռացվեց ուկրաինացի ռեժիսոր Լես Կուրբասը:
1929 -
Լենինգրադում տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում առաջին ձայնային կինոյի ցուցադրումը:

  • Մինչ այդ խորհրդային կինոթատրոններում ցուցադրում էին միայն համր կինո։

1925 - ԱՄՆ-ում լույս տեսավ Էռնեստ Հեմինգուեյի առաջին գրքույկը:

  • Դա «Մեր ժամանակներում» պատմվածքների փոքրիկ ժողովածուն էր։

1921 - Լոնդոնում հիմնադրվեց միջազգային Պեն-ակումբը:
1910 - Պորտուգալիայում
հաստատվեց հանրապետություն։
1908 - Բուլղարիայի Իշխան Ֆերդինանդը Վելիկո Տրնովո քաղաքում հռչակեց Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի անկախությունը և ընդունեց բուլղարացիների թագավորի տիտղոսը:
1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվեց ցիկլոնից։

  • Զոհվեց 60.000 մարդ։

1823 - Անգլիայում սկսեց հրատարակվել առաջին «Լանցետ» բժշկական հանդեսը:
1793 - Ազգային Կոնվենտի հրամանագրով մտցվեց ֆրանսիական Հանրապետական օրացույցը։
1793 -
Անգլիացի ճանապարհորդ Ջորջ Վանկուվերը ժամանեց Նուտկա կղզի (Կանադա):
1762 - Տեղի ունեցավ Գլյուկի «Օրփեոս և Եվրիդիկոս» օպերայի առաջնախաղը:
1502 - Քրիստոփոր Կոլումբոսը հայտնագործեց Կոստա Ռիկան:
610 -
Բյուզանդիայում թագադրվեց Հերակլիոս Ա կայսրը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ