Պատմության այս օրը, հուլիսի 1

Պատմություն 01.07.2021   11:00   349

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Հորվաթիան դառնում է Եվրամիության 28-րդ անդամը:
2002 - Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գերմանիայի երկնքում բախվում են բեռնատար Բոինգը և բաշկիրական ավիաընկերության Տու-154 ուղևորատարը, զոհվում է 52 երեխա և 19 չափահաս:
1997 - Հոնկոնգը կրկին դարձավ Չինաստանի մաս։
1991 - Պրահայի հավաքում Վարշավյան դաշինքը պաշտոնապես դադարեցնում է իր գոյությունը:
1980 - «Օ, Կանադան» դառնում է Կանադայի ազգային հիմնը։
1966 - Ֆրանսիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից:
1962 - Բուրունդին և Ռուանդան անկախանում են Բելգիայից:
1960 - Սոմալին անկախացավ Միավորված Թագավորությունից:
1921 - Շանհայում ստեղծվում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:
1908 - SOS-ը դառնում է աղետի միջազգային ազդանշան:
1904 - Երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենտ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ:
1903 - Շահագործման հանձնվեց Լանդվասսերի ուղեկամուրջը։

  • 2008 թ. այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

1867 - Կանադան հռչակեց իր անկախությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։

  • Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով։  
  • Կատարվել է ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն։

2006 - Տպագրվեց «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։
1997 - Մինսկի խումբը փաթեթայինի նոր` խմբագրված տարբերակն է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի իշխանություններին։

  • Ադրբեջանը ընդունել էր առաջարկը, Հայաստանը ևս, մի շարք լուրջ վերապահումներով, համաձայնել էր այն դիտարկել որպես հիմք` հետագա բանակցությունների համար: Ղարաբաղը`մերժել էր:
  • Ղարաբաղյան խնդրին հետևող մի շարք աղբյուրներ, այդ թվում`միջազգային Conciliation resources կազմակերպությունը, հրապարակել են այդ փաստաթղթի նախագիծը: 

1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքը:

  • Ընդունվեց «Մեր հայրենիքը»՝ հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։
  • Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

1982 - ASALA. Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում վիրավորվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալէդդին Դեմիրելը։

  • Հարձակվող Բենիամին Էվենկիւլեանը ձերբակալվում է և 6 տարվա բանտարկության դատապարտվում։ Նա ազատ է արձակվում 1986-ի Փետրվարին։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հայկական Կարմիր Բանակ»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1981 - ASALA. Պայթյուն Բաղդադում շվեյցարական Սուիս-Էյր ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 1

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon