Պատմության այս օրը. հուլիսի 10

Պատմություն 10.07.2021   11:00   241

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզինը հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվում և մահանում է շուրջ 250 գյուղացի։
1985 - Խորհրդային ավիացիայի ամենախոշոր աղետը՝ կործանվեց Ту-154 ինքնաթիռը։

  • Զոհվեց 200 ուղևոր։

1981 - ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում սպաներին արգելում են մորուք պահել։
1968 - Էրիկ Կլեպտոնը հայտարարում է «Cream» խմբի կազմալուծվելու մասին։

  • Հրաժեշտի համերգը տեղի է ունենում նույն տարվա նոյեմբերի 26-ին՝ Ալբերտ Հոլում։

1965 - «Billboard»-ի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է հայտնվում «The Rolling Stones» խմբի «(I Can-t Get No) Satisfaction» երգը, որը պահպանում է առաջատարի դիրքերը 4 շաբաթ շարունակ։

  • 1999 թվականին VH1 հեռուստատեսության անցկացրած հարցումների համաձայն այն 20-րդ դարի ամենահայտնի ռոք երգն է ճանաչվել։

1964 - Լույս է տեսնում The Beatles-ի «A Hard Day’s Night» ալբոմի, որից հետո շուտով սկսվում է բիթլոմանիան։
1890
- Վայոմինգը դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը։
1878 - Անգլիայում ֆուտբոլային մրցավարը խաղի ժամանակ առաջին անգամ սուլիչ է օգտագործում։

  • Մինչ այդ մրցավարները բղավում էին։

1873 - Բրյուսելում բուռն վեճի ժամանակ հարբած Պոլ Վեռլենը կրակում է Արթուր Ռեմբոյի վրա՝ վնասելով նրա դաստակը։
1847 - ԱՄՆ են հասնում չինացի առաջին 35 էմիգրանտները։
1547 - Ֆրանսիայում տեղի է ունենում արքայի թույլատրած վերջին մենամարտը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2014 - Ստեփանակերտը հայտարարում է, թե բանակը կասեցրել է ադրբեջանական դիվերսոն խմբի ներթափանցման ևս մեկ փորձ: Ավելի ուշ ձերբակալվում են Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը` երկու մարդու սպանելու մեղադրանքով։

  • Երեք ադրբեջանցիները, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, առևանգել և սպանել էին Քարվաճառի 17 ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին , 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին , ծանր վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին: Խմբի անդամներից մեկը , ըստ իրավապահների, դիմադրություն էր ցույց տվել և սպանվել ձերբակալության ժամանակ: Մյուս երկուսին Ղարաբաղի դատարանը տարեվերջին մեղավոր ճանաչեց լրտեսության, սահմանն ապօրինի հատելու , մարդուն բացահայտ առևանգելու և սպանելու համար: Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

2009 - Իտալիայի Լ՛Աքվիլա քաղաքում` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածում` գաղտնազերծելով կարգավորման հիմնարար սկզբունքների հիմնադրույթները։

  • «Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության, Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»,֊փաստում էր «Մեծ ութնյակի» գագաթաժողովում նախագահներ Օբամայի, Պուտինի և Սարկոզիի տարածած հայտարարությունը,մանրամասնելով.
  • Հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնավորապես.
  1. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;
  2. Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;
  3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;
  4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով;
  5. ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք;
  6. անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:
  • Միջնորդ երկրների արտգործնախարարները միաժամանակ Մինսկի խմբին հանձնարարել էին մշակել այս առաջարկների լրամշակված տարբերակը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էլ հորդորել էին լուծել «իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները»:

2005 - Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում ու Ադրբեջանում հայտարարում են` բանակցություններում «զգալի առաջընթաց կա»։

  • «Կողմերը եկել-հասել են այնպիսի սահմանի, որ մենք արդեն աշխատում ենք ձևակերպումների վրա»,- Երևանում հայտարարում է միջնորդական խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, վերահաստատելով` միջնորդներն աշխատում են ձեւակերպել «ապագա կարգավորման հիմնական սկզբունքները»:

1991 - Հայաստանի գործող քաղաքական 6 կուսակցություն կոչով դիմե­ցին բնակչությանը՝ միասնական «Այո՛» ասելու անկախությանը:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 10, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon