Պատմության այս օրը. հուլիսի 11

Պատմություն 11.07.2021   15:00   342

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Իսպանիայի ազգային հավաքականը առաջին անգամ դառնում է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
2005 - Ռուսաստանի Ուխտա քաղաքի առևտրի կենտրոնում ծագած հրդեհից զոհվում է 25 մարդ։
1995 - ԱՄՆ-ն ու Վիետնամը ամբողջությամբ վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները։
1995 - Կուբայում Ան-24 ինքնաթիռն ընկնում է Կարիբյան ծովը, զոհվում է 44 մարդ։
1985 - Playboy հանդեսում հրապարակվում են երգչուհի Մադոննայի մերկ լուսանկարները։
1983 - Էկվադորում Boeing 737-ի վթարից զոհվում է 119 մարդ։
1971 - Փիթսբուրգում կայանում է «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը։
1959 - Նյու Պորտի փառատոնի ժամանակ առաջին անգամ ձայնագրվում է երգչուհի Ջոան Բաեզի ելույթը։
1950 - Պակիստանը միանում է Արժույթի միջազգային հիմնադրամին։
1919 - Նիդերլանդներում մտցվում է ութժամյա աշխատանքային օր։
1893 - Ճապոնացի Կոկիտի Միկիմոտոն առաջին անգամ արհեստական մարգարիտ է ստանում։
1890 - Ճապոնիայում առաջին անգամ տեղի են ունենում քաղաքական ընտրություններ։
1859 - Սանկտ Պետերբուրգում օծվում է Սբ. Իսահակի տաճարը։
1848 - Լոնդոնում բացվում է Վաթերլո երկաթուղային կայարանը։
1576 - Անգլիացի Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործում է Գրենլանդիան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1983 - ASALA. Պայթյուն Բեյրութում ֆրանսիական Էյր-Ֆրանս ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 11, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon