Պատմության այս օրը. հուլիսի 13

Պատմություն 13.07.2021   11:00   310

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1985 - Լոնդոնում և Ֆիլադելֆիայում միաժամանակ անց են կացվում «Live Aid» համերգները, որոնց հասույթը նախատեսված էր Աֆրիկայի սովյալներին տրամադրվող օգնությանը։

  • Միջոցառման կազմակերպիչը «Boomtown Rats» խմբի առաջատար Բոբ Գելդոֆն էր, ում հաջողվեց ապահովել այնպիսի աստղերի մասնակցությունը, ինչպիսիք են Queen-ը, Միք Ջագերը, Մադոննան, Թինա Թյորները, Փոլ Մաքքարթնին, Դեվիդ Բոուին, Բոբ Դիլանը, Էլթոն Ջոնը, U2-ն։
  • Հեռուստացույցով համերգը դիտել է աշխարհի 160 երկրներից ավելի քան մեկուկես միլիարդ մարդ։ ԽՍՀՄ-ը համերգը չի ցուցադրել։
  • Համերգից հետո միջազգային հարցումների արդյունքում «Queen»-ի 20 րոպեանոց ելույթը ճանաչվել է համերգում և մասնավորապես երաժշտության պատմության մեջ լավագույնը։

1973 - Լույս է տեսնում «Queen» ռոք խմբի առաջին ալբոմը։
1966 - ԱՄՆ-ում էկրան է բարձրանում Օդրի Հեփբերնի ու Փիտեր Օ՛Թուլի դերակատարմամբ «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմը։
1939 - Ֆրենկ Սինատրան ձայնագրում է իր առաջին երգը՝ «From the Bottom of My Heart»-ը։
1930 - Ուրուգվայում մեկնարկում է ֆուտբոլի առաջին աշխարհի առաջնությունը։
1923 - Հոլիվուդի նշանի հանդիսավոր բացումը։
1923 - Անգլիական պառլամենտը հաստատում է լեդի Աստորի օրենքը, որը արգելում է 18 տարեկանից փոքրերին ալկոհոլ վաճառելը։
1908 - Լոնդոնում բացվեցին IV օլիմպիական խաղերը։

  • Առաջին անգամ մասնակցում են նաև կանայք։

1897 - Գուլյերմո Մարկոնին ստանում է ռադիոյի արտոնագիրը։
1885 - Ամստերդամում բացվում է Հոլանդիայի ազգային թանգարանը։
1857 - Լոնդոնում Գերցենը հրատարակում է առաջին ռուսական ընդդիմադիր պարբերականի՝ «Զանգակի» առաջին համարը։
1837 - Վիկտորյա թագուհին Սենտ Ջեյմսի պալատից տեղափոխվում է Բուքինգեմյան պալատ, որն էլ դառնում է Բրիտանիայի արքաների հիմնական նստավայրը։
1772 - Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը արևմուտքից արևելք պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճամփորդությունն է սկսում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից մի քանի ժամ շարունակ ավտոմեքենաներն ու տրանսպորատային միջոցները մնացել էին ջրի տակ:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 13, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon