Հուլիսի 17-ի հետաքրքիր իրադարձությունները

Պատմություն 17.07.2020   10:00   113

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միջազգային արդարադատության համաշխարհային օրը (World Day for International Justice) *

1998 թ. այս օրն է ընդունվել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Փաստաթղթով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: 

Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացրեց 60 պետություն: Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Հետագայում օրվա անվանումը փոխվեց: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր: 

Միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է հետևյալ հանցագործությունների վրա. ցեղասպանության հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ (ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ), ագրեսիայի հանցագործություն: Հայաստանը ստորագրել է Կանոնադրությունը 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն դեռևս չի վավերացրել, ինչը նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի կողմից ճանչված չէ:

  • Էմոձիի համաշխարհային օրը (World Emoji Day) *
  • Ֆիրգունի միջազգային օրը (International Firgun Day) *
  • Դիսնեյլենդի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ազգային վիճակախաղի օրը (National Lottery Day) *
  • ԱՄՆ - Դեղին խոզերի ազգային օրը (National Yellow Pig Day) *
  • ԱՄՆ - Դաջվածքների ազգային օրը (National Tattoo Day) *
  • ԱՄՆ - Կորրիգանի սխալ ճանապարհի ազգային օրը (National Wrong Way Corrigan Day) *
  • ԱՄՆ - Դեղձի պաղպաղակի ազգային օրը (Peach Ice Cream Day) *
  • ԱՄՆ - Բնական թաղանթային ճողվածքի շաբաթ  (Congenital Diaphragmatic Hernia Week) *
  • Ավստրալիա - Կատերին Շոուի օրը (Katherine Show Day) *
  • Բելգիա - Գենցեի փառատոնը (Gentse Feesten) *
  • Լեսոտո - Թագավորի օրը
  • Հարավային Կորեա - Սահմանադրության օրը
  • Հնդկաստան - Ու Տիրոտ Սինգի օրը (U Tirot Sing Day) *
  • Ճապոնիա - Գիոն Մացուրի (Gion Matsuri) *
  • Մալայզիա - Ռաջա Փերլիսի ծննդյան օրը (Birthday of the Raja of Perlis) 
  • Շվեդիա - Ջրվեժի օրերը (Fallens Dagar)
  • Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի ավիացիայի օրը
  • Ռուսաստան - Ազգագրագետի օրը
  • Ռուսաստան - Արմատացած ավանդույթների օրը *
  • Ռուսաստան - Նվերներ տալու օրը *
  • Սլովակիա - Անկախության հռչակման օրը
  • Ֆինլանդիա - Ժողովրդավարության օրը

* Հուլիսի 17-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - ՊՊԾ գնդի գրավումով Երևանում սկսվեց զինված ապստամբություն։
2007
- Սան Պաուլուի օդանավակայանում ինքնաթիռի վթարից զոհվում է 199 մարդ։
1996 - Ստեղծվում է «Պորտուգալախոս երկրների գործակցություն» կազմակերպությունը։
1992 - Չեխոսլովակիայի կազմից Սլովակիայի դուրս գալու պատճառով հրաժարական է տալիս երկրի նախագահ Վացլավ Հավելը
1991 - ՀՀ ԳԽ-ն արձանագրեց Մոսկվա-Ադրբեջան համատեղ ագրե­սիայի հետևանքները։

  • ԼՂԻՄ-ում, Գետաշենում, Մարտունաշենում զոհվել է 41, վիրավորվել՝ 70 մարդ, պատանդ է վերցվել՝ 375 խաղաղ բնակիչ:
  • Հայաստանի սահմանամերձ շրջաններում զոհվել է 35, վի­րավորվել՝ 44 մարդ, պատանդ է վերցվել ՆԳ 60 աշխատակից:
  • Հուլիսի վերջին հայկական ինքնապաշտպանական ուժերը տարբեր վայրերում սկսեցին հաջողություններ արձանագրել:

1976 - Մոնրեալում սկսվում են 21-րդ Օլիմպիական խաղերը։
1975 - Կալիֆորնիայում սատկում է աշխարհի ամենածեր կաթնասունը՝ 75 տարեկան Մոդոկ փիղը։
1955 - Կալիֆորնիայում բացվում է «Դիսնեյլենդը»։
1918 - Գիշերը գնդակահարվում է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդի ընտանիքը։
1868 - Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվում է Տոկիո։
1793 - Փարիզում մահապատժի է ենթարկվում ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Մարատին սպանողը՝ Շառլոտա Կորդեն։
1775
- ԱՄՆ-ում բացվում է աշխարհում առաջին ռազմական հիվանդանոցը։
մ․թ․ա․ 709 - Չինացի Չու Ֆուն առաջին անգամ նկարագրում է արևի ամբողջական խավարումը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Տիգրան Համասյան, ջազ դաշնակահար, կոմպոզիտոր
1975 - Ելենա Անայա, իսպանացի դերասանուհի
1954 - Անգելա Մերկել, Գերմանիայի 8-րդ կանցլեր
1899 - Ջեյմս Կեգնի, ամերիկացի երգիչ, պարող
1894 - Ազատ Վշտունի, հայ բանաստեղծ
1796 - Ժան Բատիստ Կամիլ Կորո, ֆրանսիացի նկարիչ

  • Ռոմանտիզմի շրջանի ամենահայտնի բնանկարիչներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իմպրեսիոնիստների վրա։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 17, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon