Պատմության այս օրը. հուլիսի 2


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Սթիվ Ֆոսեթն ավարտում է օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1997 - Սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
1994 - Սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:
1961 - Իր տանը սեփական որսորդական հրացանով ինքնասպան եղավ ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը (ծն. 1899 թ.):

  • Մտերիմները դա որակեցին հերթական հոգեկան պոռթկում, քանզի Հեմինգուեյը մի քանի անգամ հոգեբուժարան էր ընկել, թե իրեն հետևում է Ազգային Անվտանգությունը։  
  • Եվ միայն տասնամյակ անց Ազգային անվտանգությունը խոստովանել էր , որ դեռ 1940-ականներից, երբ Հեմինգուեյը եղել էր Կուբայում, նրան հետևել են։ Այնքան պրոֆեսիոնալ են հետևել, որ մտերիմներից ոչ մեկը չի կռահել, իսկ Հեմինգուեյի կռահելը որակել են հոգեկան շեղում։

1900 - Գերմանիայում տեղի է ունենում «Ցեփելին» տեսակի առաջին օդանավի թռիչքը:
1900 - Փարիզում տեղի է ունենում 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1860 - Հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
1853 - Ռուսական բանակն անցնում է Պրուտ գետը, սկսվում է Ղրիմի պատերազմը:
1830 - Ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը:

  • Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

1698 - Թոմաս Սեյվերին ստացավ առաջին գոլորշիացնող մեքենայի արտոնագիրը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ