Պատմության այս օրը. հուլիսի 2

Պատմություն 02.07.2021   11:00   515

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Սթիվ Ֆոսեթն ավարտում է օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1997 - Սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
1994 - Սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ:
1961 - Ինքնասպան եղավ ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը (ծն. 1899 թ.):
1900 - Գերմանիայում տեղի է ունենում «Ցեփելին» տեսակի առաջին օդանավի թռիչքը:
1900 - Փարիզում տեղի է ունենում 2-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1860 - Հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
1853 - Ռուսական բանակն անցնում է Պրուտ գետը, սկսվում է Ղրիմի պատերազմը:
1830 - Ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը:

  • Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:

1698 - Թոմաս Սեյվերին ստացավ առաջին գոլորշիացնող մեքենայի արտոնագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2010 - Կայացավ ՀԱԿ երիտթևի երթը կոնգրեսի գրասենյակից դեպի դատախազություն։ Պահանջվում էր ազատ արձակել երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին։

  • Նույն օրը Դավիթն անակնկալ կերպով ազատ արձակվեց։

2001 - Հուլիսի 2-4-ը Ստեփանակերտում կայացավ չճանաչված պետությունների արտգործնախարարների հանդիպում։
1999 - Հեռահաղորդակցության նախարարությունը բացեց նամականիշերի առաջին խանութը Հայաստանում։

  • Ներկայացված էին ավելի քան 160 տեսակի նամականիշ, որոնցում պատկերված էին Հայաստանի տեսարժան վայրերը, հայ ազգային եւ արվեստի գործիչներ։

1999 - Հնգամսյա կալանքից ազատ արձակվեցին ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։
1995 - Գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։

  • Գործարանն արտադրում էր ինքնակառավարվող համակարգեր, թվային հեռախոսասարքեր։
  • Ի դեպ, ճիշտ 7 տարի անց «Մարսը», մի քանի այլ ձեռնարկության հետ, «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով փոխանցվեց Ռուսաստանին։

1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 2

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon