Պատմության այս օրը, հուլիսի 20

Պատմություն 20.07.2021   11:00   210

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Կանադայում ուժի մեջ է մտնում նույնասեռական ամուսնությունների մասին օրենքը:
1976 - Առաջին անգամ հետազոտվում է Մարսի մակերևույթը։
1969 - «Ապոլոն-11»- ը առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի վրա:
1960 - Առաջին անգամ կառավարությունը կին ղեկավար է ունենում։

  • Շրի Լանկայի վարչապետ է ընտրվում Սիրիմավո Բանդարանաիկեն։

1953 - ԽՍՀՄ-ը վերականգնում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։
1944 - Անհաջող մահափորձ է կատարվում Ադոլֆ Հիտլերի դեմ։
1940 - Ամերիկյան «Billboard» երաժշտական պարբերականը հրատարակում է ամենահայտնի երգերի առաջին ցանկը։
1924 - Փարիզում հիմնադրվում է Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ FIDE-ն։

  • Հենց այս օրն էլ նշվում է Շախմատի միջազգային օրը։

1917 - Գրանցվում է «BMW» առևտրական ապրանքանիշը։
1917 - Սերբերի, խորվաթների ու սլովենների ներկայացուցիչները Կորֆու կղզում հռչակագիր են ստորագրում, որտեղ արտահայտում են այդ ազգերի համար միասնական պետություն ստեղծելու ձգտումը։
1877 - Մուլտիպլիկացիայի պատմության սկիզբը։
1840 - Անգլիայում ստեղծվեց «Ազգային չարտիստական ընկերակցությունը», որը ապագա քաղաքական կուսակցությունների նախատիպն էր:
1810 - Հայտարարվում է անկախ լատինաամերիկյան պետության՝ Կոլումբիայի ստեղծման մասին։
1534 - Քեմբրիջում գրանցվում է աշխարհի առաջին հրատարակչությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2000 - Մոսկվայում` ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի առաջնորդները։

  • Սա չորս երկրների նախագահների արդեն երկրորդ հանդիպումն էր`կես տարվա մեջ: Պաշտոնական Մոսկվան նշում էր, որ բանակցությունների օրակարգում են Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցն ու տարածաշրջանի անվտանգության ամրապնդումը:
  • Հանդիպման ավարտին Պուտինը, Շևարդնաձեն, Ալիևն ու Քոչարյանը համատեղ հայտարարություն էին ընդունել` խոստանալով շարունակել քառակողմ հանդիպումները: Հայտարարություններից բացի այլ` շոշափելի քայլեր, չձեռնարկվեցին:

1990 - Ժամը 11:00-ին բացվեց նորընտիը խորհրդարանի անդրանիկ նիստը:

  • Խորհրդարանի աշխատանքներն օրհնեց և մաղթանքներ հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն:
  • ԳԽ նիստից առաջ ՆԳ նախարար Լևոն Գալստյանը հայտարա­րեց, որ չի կարող ապահովել խորհրդարանի և պատգամավորների անվտանգությունը:

1981 - ASALA. Պայթյուն Ցյուրիխի Քլոթըն օդանավակայանի լուսանկարչական խցիկում։

  • Կա հինգ վիրավոր։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 20

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon