Պատմության այս օրը, հուլիսի 21

Պատմություն 21.07.2021   11:00   232

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Լույս է տեսնում Հարի Փոթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարի Փոթերն ու մահվան պարգևները»։
1999 - Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվում է 4 կին ունենալ։
1983 - Անտարկտիդայի սովետական «Վոստոկ» կայանում գրանցվում է ամենացածր՝ -89.2 °C ջերմաստիճանը։
1973 - Տիեզերք է ուղարկվում «Մարս 4» միջմոլորակային կայանը։
1970 - Եգիպտոսում ավարտվում է Ասուանի ամբարտակի շինարարությունը։
1969 - Ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը ոտք են դնում Լուսնի վրա։
1831 - Բելգիայի առաջին արքայի՝ Լեոպոլդ 1-ինի թագադրումը։
1822 - Առաջին Մեքսիկական կայսրության ստեղծումը։
1798 - Նապոլեոնի Եգիպտական արշավանքը։

  • Ճակատամարտ բուրգերի մոտ։

365 - Երկրաշարժի հետևանքով մասնակիորեն քանդվեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրիայի փարոսը։

  • Վերջնականապես փարոսը կործանվել է 1375 թվականի հերթական երկրաշարժի հետևանքով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1993 - Աղմկահարույց սպանություններ. Առավոտյան ժամը 8:05, Երևան, Կոմիտասի անվան այգի. Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը:
1983 - Երկու պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան և Էյր-Ֆրանս օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1982 - Պայթյուն Փարիզի Սեն-Սևրեն թաղամասի «Կաֆե Փարիզիեն» սրճարանում։ Կա 16 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ պատժում է ֆրանսիական կառավարությանը, քանի որ վերջինս դրժել էր «Վան» գործողության բանտարկյալներին քաղաքական ապաստանյալի կարգավիճակ շնորհելու իր խոստումը։

1981 - Լոզանի վաճառատան մեջ պայթյունի հետևանքով տասը վիրավոր կա։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1947 - 90 տարեկանում մահանում է հայագետ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ստալինյան մրցանակի դափնեկիր Ստեփան Մալխասյանը։

  • Ծնվել է 1857թ. նոյեմբերի 7-ին Ախալցխայում։ Շուրջ 30 տարի Մալխասյանը զբաղվել է ուսուցչությամբ, որից շուրջ 20-ը՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։
  • 1939-ին նա լույս է ընծայում Սեբեոսի «Հայոց պատմությունը», իսկ 1940-ին՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գիտական հրատարակությունը իր թարգմանությամբ։ 1944 թվականին լույս է տեսնում Ստեփան Մալխասյանի հեղինակած քառահատոր «Հայերեն բացատրական բառարանը», որի վրա աշխատում էր ավելի քան 20 տարի։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon