Պատմության այս օրը. հուլիսի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - «Կեպլեր» հեռադիտակով բացահայտվում է երկրային տիպի առաջին էկզոմոլորակը՝ Kepler-452 b, որը գտնվում է բնակելի գոտում։
2000 - Հայտնագործվում է Արեգակնային համակարգի ամենափոքր բնական արբանյակը՝ ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի արբանյակը։

  • Արբանյակի տրամագիծը 4,8 կմ է։

1992 - Աբխազիան հայտարարում է Վրաստանից անկախանալու մասին։
1980 - Սոյուզ-37 տիեզերանավով թռչում է առաջին ասիացի (վիետնամցի) տիեզերագնաց Ֆամ Տուանը։
1979
- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնին երկրում արգելում է երաժշտության հեռարձակումը։
1975 - Կանադան իր ատլանտյան նավահանգիստները փակում է խորհրդային ձկնորսանավերի համար։
1974 - Հունաստանում տապալվում է «Սև գնդապետների» իշխանությունը։
1951 - Ֆրանսիայում՝ Ռոկենկորտում, բացվում է ՆԱՏՕ-ի գրասենյակը։
1903 - Ford Motor Company-ն վաճառքի է հանում իր արտադրած առաջին ավտոմեքենան։
1873 - Նկարիչ Գյուստավ Կուրբեն ընդմիշտ հեռանում է Ֆրանսիայից։
1840 - Բրիտանիան հայտարարում է, որ Կանադային կտրվի ինքնավար տարածքի կարգավիճակ։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ