Հուլիսի 25-ի հիշարժան իրադարձությունները

Պատմություն 25.07.2020   10:00   55

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Խոհարարների օրը (Culinarians Day) *
  • Ժամանակից անդին օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Քովբոյի ազգային օրը (National Day of the Cowboy) *
  • ԱՄՆ - Կարուսելի ազգային օրը (National Merry-Go-Round Day) *
  • ԱՄՆ - Պարի ազգային օրը (National Dance Day) *
  • ԱՄՆ - Գինու և պանրի ազգային օրը (National Wine and Cheese Day) *
  • ԱՄՆ - Վետերաններին աշխատանքի տեղավորման  ազգային օրը (National Hire a Veteran Day) *
  • ԱՄՆ - Տաք ֆաջով սանդեյի помадкой ազգային օրը (National Hot Fudge Sundae Day) *
  • ԱՄՆ - Ասեղ թելելու ազգային օրը (National Thread the Needle Day) *
  • Բելառուս - Հրշեջ ծառայության օրը
  • Թունիս - Հանրապետության օրը 
  • Իսպանիա - Գալիցիայի ազգային օրը (Dia Nacional de Galicia) 
  • Իսպանիա - Սուրբ Հակոբոսի տոնը (Feast of St. James) 
  • Կոստա Ռիկա - Գուանակաստեի օրը
  • Հայաստան - Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի) *

Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:

  • Հնդկաստան - Նագ Պանչամի (Nag Panchami) *
  • Ճամայկա - Բահայի օրը 
  • Ճապոնիա - Տենձին Մացուրի (Tenjin Matsuri) *
  • Մալայզիա - Թագավորի ծննդյան օրը
  • Պուերտո Ռիկո - Սահմանադրության օրը
  • Ռուսաստան - Առևտրի աշխատողների օրը
  • Ռուսաստան - Հետաքննական մարմինների աշխատակիցների օրը
  • Ռուսաստան - Ջրային ոստիկանության օրը
  • Ռուսաստան - Ատամնատեխնիկի օրը *
  • Ռուսաստան - «Ռուսական դաշտ» սլավոնական արվեստի միջմարզային ստեղծագործական փառատոն *
  • Ռուսաստան - Վլադիմիր Վիսոցկու հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Անառիթ օր *
  • Տաջիկստան - Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատողների օրը

* Հուլիսի 25-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1995 - Իսլամիստները Փարիզի մետրոյում իրականացնում են ռումբերի պայթյուններ, զոհվում է ութ մարդ։
1983 - Metallica խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Kill ’Em All»-ը։
1980 - Ավտրալիական AC/DC խումբը թողարկում է «Back in Black» ալբոմը, որը հետո դառնում է աշխարհում ամենավաճառված ալբոմներից երրորդը։
1965 - Բոբ Դիլանն առաջին անգամ բեմ է դուրս գալիս էլեկտրակիթառով և հաջողություն չի ունենում։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. «Կոբրա» օպերացիայի սկիզբը, որն ուղղված էր ազատագրելու Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքը։
1943 - Հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվում և ձերբակալվում է իտալացի ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին։

  • Կառավարության նոր ղեկավար է նշանակվում Բադոլյոն։

1857 - Թունիսում վերացվում է միապետական կարգը, հաստատվում է հանրապետություն։
1895 - Պիեռ Կյուրիի և Մարիա Սկլոդովսկայի ամուսնությունը։
1814 - Անգլիացի գյուտարար Ջորջ Սթիվենսոնը առաջին անգամ փորձարկում է շոգեքարշը։
1587
- Ճապոնիայում արգելվում է քրիստոնեությունը։
1567 - Հիմնադրվում է Կարակաս քաղաքը։
1139 - Պորտուգալիա կոմս Ալֆոնս 1-ինն իրեն թագավոր է հռչակում։

  • Պորտուգալիան թագավորություն է հռչակվում։

ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Պաուլինիո, բրազիլացի ֆուտբոլիստ
1986 - Հալք, բրազիլացի ֆուտբոլիստ
1983 - Նենադ Կրստիչ, սերբ բասկետբոլիստ
1929 - Վասիլի Շուկշին, ռուս գրող, կինոռեժիսոր, դերասան
1894 - Ուոլտեր Բրենան, հին Հոլիվուդի ամերիկացի դերասան և երգիչ (մ. 1974) 

  • «Օսկարի» եռակի դափնեկիր է։

1883 - Ալֆրեդո Կազելլա, իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon