Հետաքրքրաշարժ օրացույց, հուլիսի 26

 Պատմություն  26/07/2021   11:00    379
Հետաքրքրաշարժ օրացույց, հուլիսի 26

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - ԱՄՆ-ում տիեզերք է արձակվում Discovery շաթլը։
2005 - Մումբայում 24 ժամ տեղացած անձրևների քանակը կազմեց 99.5 սմ, քաղաքը երկու օր մնաց ջրի մեջ։
1993 - Հարավային Կորեայում Բոինգ-737-ի վթարից զոհվում է 66 մարդ։
1993 - Ռուսաստանում շրջանառությունից հանվում են 1961-92 թթ. նմուշի թղթադրամները, ուժի մեջ է մնում միայն ռուսական ռուբլին։
1964 - Պորտուգալիայում գնացքը դուրս է գալիս ռելսերից, զոհվում է 94 մարդ։
1963 - Երկրաշարժից ավերվում է հարավսլավական Սկոպյե քաղաքը, զոհվում է 1011 մարդ։
1958 - Արքայազն Չարլզն ինը տարեկանում ստանում է Ուելսի արքայազնի տիտղոսը։
1956 - Գամալ Աբդել Նասերը հայտարարում է Սուեզի ջրանցքն ազգայնացնելու մասին։
1922 - Թուրքական բանակը Աթոսի մոտ պարտության է մատնում հույներին։
1917 - Ալեքսանդր Կերենսկին երդում է տալիս, որ դաժանաբար ճնշելու է միապետական կարգը վերականգնելու ցանկացած փորձ։
1914 - Դուբլինում բրիտանական ոստիկանությունը գնդակոծում է իռլանդացի ազգայնականների ցույցը, սպանվում է ցուցարար։
1864 - Սկսվում են Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» վեպի գործողությունները։
1847 - Լիբերիան դառնում է աֆրիկյան առաջին անկախացած գաղութը։
1822 - Դերվենակիայի ճակատամարտի երեք օրերից առաջին օրը։ Հունական բանակը գլխավորում է Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։
1805 - Վեզուվի ժայթքումից ավերվում է Նեապոլ քաղաքը, զոհվում է 26 հազար մարդ։
1788 - ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգը դառնում է 11-րդը։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1994 - Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորական առաջնորդները վերահաստատում են «հրադադարը պահպանելու պարտավորությունը»։

  • Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ՊՆ Ս.Սարգսյանը, Ադրբեջանի ՊՆ Մ.Մամեդովը և Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանը` վերստին խոստանալով ակտիվացնել ջանքերը` 30 օրում քաղաքական կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ:

1993 - ՀՀ Նախագահը օրենքներ ստորագրեց ՀՀ Ազգային հերոսի, Արիության և Մարտական ծառայության մեդալներ սահմանելու վերաբերյալ:

  • 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանացել են 8, Արիության մեդալի` 746, Մարտական ծառայության մեդալի` 339 մարդ:

1992 - Ստեփանակերտ ժամանեց Ռուսաստանի Դաշնության հատուկ հանձնարարություններով դեսպան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռուսաստանյան միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը:
1989 - Արցախյան պատերազմ.
Շահումյանի (Հյուսիսային Արցախ) շրջանային խորհուրդն ընդունեց որոշում` վերամիավորվել ԼՂԻՄ-ի հետ:
1982 - Պայթյուն Փարիզի «Սեն Ժերմեն» սրճարանում։ Երկու վիրավոր։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն թվականի Հուլիսի 31-ի հայտարարությամբ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն կոչ է ուղղում «Օրլի Կազմակերպությանը» հորդորելով դադարեցնել ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունները և գուժում է մահը «Օրլի Կազմակերպության» անդամներից Պիեռ Գյուլյումյանի, որը զոհվել էր 1982 թ. Հուլիսի 3-ին ռումբի պատրաստման ժամանակ՝ պայթյունից։
  • Ի շարս այլոց, Պիեռ Գյուլյումյանը մասնակցել է նաև 1980 թ. Օգոստոսի 5-ին Լիոնում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակմանը և 1981 թ. Մարտի 4-ին Փարիզում երկու թուրք դիվանագետների սպանությանը։

1944 - ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ԽՍՀՄ հերոս, գեներալ Սարգիս Մարտիրոսյանին շնորհեց Պատվավոր լեգեոնի կոչում՝  նրան շնորհելով «1-ին աստիճանի հրամանատարական շքանշան»՝  բարձր նվիրվածության և բացառիկ հմուտ ռազմական գործողություններ վարելու համար:
​​​​​​​1917 - Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը հասան Կապան, իսկ օգոստոսի 3-ին` Գորիս։



հուլիսի 26

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0