Պատմության այս օրը. հուլիսի 27


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Լոնդոնի օլիմպիական խաղերի բացումը։
1994 - Հնդկաստանի խորհրդարանը ծնողներին արգելում է իմանալ ապագա երեխայի սեռը։
1953 - Վատիկանը սուրբ տոներին արգելում է ֆաբրիկաներում աշխատանքը։
1953 - Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բաժանարար գոտու ստեղծումով։
1945 - Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»։
1944 - Խորհրդային զորքերն ազատագրում են Լվովը։
1943
- Իտալիայում կազմալուծվում է նացիստական կուսակցությունը։
1921 - Կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգն առաջին անգամ առանձնացնում է ինսուլինը։
1890 - Վինսենթ վան Գոգը կրակում է իր վրա և մահանում է երկու օր հետո։
1656 - Բ․ Սպինոզան իր հայացքների պատճառով վտարվում է հրեաների հասարակությունից ու Ամստերդամի իր տանից։
1606 - Պորտ Ռոյալում հիմնադրվում է Կանադայի առաջին ֆրանսիական մշտական գաղութը։
1586 - Անգլիացի ծովագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Բրիտանիա ծխախոտ է բերում։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ