Պատմության այս օրը. հուլիսի 29


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - Microsoft-ը ներկայացնում է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10-ը։
2005
- Աստղագետները հայտնում են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։
1981 - Լոնդոնում կայացավ Արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքը։
1979 - Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։
1974 - NBC հեռուստաալիքով ցուցադրվում է «Գուշակիր մեղեդին» հեռուստահաղորդման առաջին հաղորդումը։
1973 - Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվում է միապետական կարգը։
1967 - Ամերիկյան հիթ-շքերթը գլխավորում է «The Doors» ռոք խմբի «Light My Fire» երգը, որն առաջին հորիզոնականը պահպանում է 3 շաբաթ։
1965 - Լոնդոնում տեղի է ունենում The Beatles-ի «Help!» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է գտնվում նաև Մեծ Բրիտանիայի թագուհին։
1957 - Հիմնադրվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։
1948 - Լոնդոնի XIV Օլիմպիական խաղերի բացումը։
1921 - Ադոլֆ Հիտլերը դառնում է Գերմանական ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։
1918 - Բոլշևիկները փակում են Մաքսիմ Գորկու «Նոր կյանք» թերթը։
1858 - Ճապոնիան արտասահմանցիների համար բացում է Տոկիոն և Օսական՝ վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։
1851 - Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերում է Էվնոմիա աստերոիդը։
1836 - Փարիզում՝ Աստղի հրապարակում հանդիսավոր բացվում է Հաղթանակի կամարը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ