Պատմության այս օրը. հուլիսի 4


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Հունաստանն առաջին անգամ դառնում է Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն:
1976 - Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծում են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։
1975 - Կանաչ Հրվանդանն անկախություն է ստանում Պորտուգալիայից:
1969 - Ատլանտայի փոփ փառատոնին 140 հազար մարդ է հավաքվում՝ տեսնելու «Led Zeppelin»-ին ու Ջանիս Ջոփլինին։
1969
- Ջոն Լենոնը լրագրողներին հայտարարեց, որ նոր խումբ է ստեղծել՝ «The Plastic Ono Band»-ը։
1946 - Քյոնիգսբերգի անունը դառնում է Կալինինգրադ:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Պրոխորովկա գյուղում սկսվում է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:
1941 - Օկուպացված Լվովում նացիստներն իրականացնում են լեհ գրողների և գիտնականների կոտորած:
1918 - Բոլշևիկները գնդակահարում են Նիկոլայ II ցարին և նրա ընտանիքի անդամներին:
1914 - Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից վեց օր անց Վիեննայում տեղի է ունենում էրցհերցոգ (արխիդուքս) Ֆրանց Ֆերդինանդի և իր կնոջ՝ Սոֆիայի հուղարկավորությունը:
1892 - Սամոայում երկու անգամ իրար հետևից կրկնվում է հուլիսի 4-ը, ինչը կապված է այն բանի հետ, որ երկիրն անցնում է ամսաթվի փոփոխության գծից արևելք գտնվող ժամային գոտի:
1886 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասնում ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի նվիրած Ազատության արձանը:
1874 - Կառուցվում է Միսսիսիպի գետի վրայով անցնող առաջին կամուրջը։
1865 - Առաջին անգամ տպագրվեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը:
1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմում է մի հեքիաթ, որը հետագայում դառնում է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպը։
1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսում է գործել աշխարհի առաջին երկաթուղին:
1826 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հիսնամյակի տոնակատարության օրը մահանում են ԱՄՆ երկու նախկին նախագահները՝ Ջոն Ադամսը և Թոմաս Ջեֆերսոնը:
1776 - Ստորագրվեց ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը:

  • Հուլիսի 4-ը դառնում է Միացյալ նահանգների անկախության օր։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ