Պատմության այս օրը. հուլիսի 6


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Քվեբեկում բենզատար գնացքը դուրս է գալիս գծերից, պայթելու և վառվելու հետևանքով զոհվում է 47 մարդ և ավերվում է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։
1994 - Էկրաններ բարձրացավ Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» կինոնկարը:
1975 - Կոմորյան Կղզիներն անկախություն են ստանում Ֆրանսիայից։
1973 - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը:
1957 - «The Beatles» խումբն ստեղծվելուց երեք տարի առաջ ճակատագրական հանդիպում են ունենում Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին:
1957 - Ալթեա Գիբսոնը դառնում է Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մարզիկը:
1947 - Սովետական Միությունում սկսվում է АК-47 ինքնաձիգի արտադրությունը:
1944 - Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքում կրկեսի հրդեհից զոհվում է 168 մարդ:
1938 - Հայտնաբերվեց Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:
1885 - Լուի Պաստյորը Յոզեֆ Մայսթեր անունով տղայի վրա հաջողությամբ փորձարկում է կատաղության դեմ ստեղծած վակցինան:
1785 - Դոլարը դառնում է ԱՄՆ դրամական միավոր:
1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դառնում է Անգլիայի թագավոր:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ