Պատմության այս օրը. հուլիսի 7

Պատմություն 07.07.2021   11:00   330

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1990 - Առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:
1990 - Ժամանակի երեք նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն և Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունենում Հռոմում:
1983 - Ամերիկացի դպրոցական Սամանթա Սմիթը ժամանում է Խորհրդային Միություն:

  • Նա հայտնի դարձավ նրանով, որ 1982 թվականին նամակ գրեց ԽՍՀՄ-ի առաջնորդ Յուրի Անդրոպովին:

1983 - Ուիմբլդոնի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դառնում է ամենաերիտասարդ հաղթողը:
1978 - Սողոմոնյան Կղզիներն անկախություն են ստանում Միացյալ Թագավորությունից:
1968 - Վերջնականապես դադարում է գոյություն ունենալ «The Yardbirds» խումբը, որի մասունքներից աշնանը ձևավորվում է «Led Zeppelin»-ը։
1891 - American Express առաքման ծառայությունը արտոնագրել է պատմության մեջ առաջին ճանապարհային կտրոնը:
1881 - Հռոմում առաջին անգամ տպագրվեց Կառլո Կոլլոդիի «Պինոկիո» հեքիաթը:
1754 - Նյու Յորքում բացվում է Արքայական քոլեջը, ներկայիս՝ Կոլումբիայի համալսարանը։
1668 - Իսահակ Նյուտոնը գիտությունների մագիստրոսի կոչում ստացավ։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2011- Երևանի դելֆինարիումի դիմաց բնապահպանները պահանջում են ազատ արձակել դելֆիններին, որոնք երեխաներին զվարճացնում են քլորով հագեցած ջրերի մեջ, որը առողջական խնդիրներ է առաջացնում:
2011 - Հայաստանի փաստաբանների պալատը Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել և Սերժ Սարգսյանից պահանջում էին հանգիստ թողնել դատավոր Սամվել Մնացականյանին։

  • Վերջինիս մեղքն այն է, որ սկզբից առանց պատճառաբանելու կալանավորել, այնուհետև դարձյալ առանց պատճառաբանելու գրավով ազատ է արձակել փաստաբան Ալբերտ Խաչատրյանին։
  • Արդարադատության խորհուրդը դիմել էր Սերժ Սարգսյանին, որպեսզի պատժի փաստաբանին ազատ արձակած դատավորին:

2008 - Այս օրը հրավիրած հանրահավաքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է Սադամ Հուսեյնին։
1998 - Հայաստանի Ազգային Ժողովը ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի անկախության առաջին օրերից մինչև այդ օրը օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություններից Հայաստանի վերցրած վարկերի ճակատագիրը։

  • Դա վերաբերում է նաեւ վերջին՝ 30 միլիոն դոլարանոց վարկին, որը Հայաստանը վերցրել է Միջազգային զարգացման ընկերակցությունից Երևան քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար:
  • Հայաստանում վերացվում է Գերագույն Դատարանը և փոխարենը ստեղծվում Վճռաբեկ Դատարան։

1994 - Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում են Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին։

  • Հրադադարի համաձայնագրից շաբաթներ անց կրկին օրակարգային էր դարձել շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցը։
  • Ղարաբաղյան կողմը, սակայն, մերժում է միջազգային  խաղաղապահ ուժերի կազմում, թուրք զինվորներ ներգրավելու առաջարկը։

1923 - Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 7

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon