Պատմության այս օրը. հուլիսի 9

Պատմություն 09.07.2021   11:00   405

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Հարավային Սուդանն անկախացավ Սուդանից։
2006 - Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից 203 մարդուց զոհվում է 124-ը։
1982 - Լուիզիանայում Pan American ընկերության Boeing 747-ի վթարի հետևանքով զոհվում է 145 մարդ։
1972 - Վեց տարվա դադարից հետո կրկին բեմ է բարձրանում Փոլ ՄաքՔարթնին։

  • Նրա «The Wings» խումբը իր առաջին համերգն է տալիս ֆրանսիական Շատովիյոն քաղաքում։

1964 - Անգլիայի հիթ-շքերթը գլխավորում է «The Animals» խմբի կատարմամբ «Ծագող արևի տունը» երգը։
1957 - Հայտնաբերվում է Մենդելեևի աղյուսակի 102-րդ տարրը՝ նոբելիումը։
1919 - 115 դեմ ու 208 կողմ ձայներով գերմանական ռեյխստագը վավերացնում է Գերմանիայի համար ստորացուցիչ Վերսալի պայմանագիրը։
1918 - ԱՄՆ-ի ամենախոշոր ավտոճանապարհային վթարը՝ «Գնացքի մեծ աղետը»։
1887
- Անգլիացի թղթի գործարանատեր Ջոն Դիքինսոնը թուղթ արտադրողների ամենամյա հանդիպման ժամանակ ներկայացնում է թղթից առաջին անձեռոցիկները։
1816
- Արգենտինան հռչակեց անկախություն Իսպանիայից։
1788 - Կոնեկտիկուտը դառնում է ԱՄՆ հինգերորդ նահանգը։
1558 - Ժնևն անկախանում է Շվեյցարիայից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - Գերմանիայի արտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՀԽ (ԵԱՀԿ)-ն համաձայնության է եկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցում։

  • Նախարար Կլաուս Կինկելը նշել էր` առաքելությունը լինելու է անզեն, և կազմակերպության անդամներից ութը արդեն իսկ համաձայնել են դիտորդներ տրամադրել, երբ տեղում հրադադար հաստատվի: Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները զգուշավորությամբ, բայց`ողջունել էին որոշումը: Ստեփանակերտը հայտարարել էր` անզեն դիտորդները դժվար թե կարողանան նպաստել իրավիճակի կայունացմանը:

1947 - Հայրենադարձության ծրագրի շրջանակներում Բաթում է հասնում «Պոբեդա» նավը, որը բերում էր հայրենադարձների հերթական քարավանը։

  • Նավահանգստում սփյուռքահայերին դիմավորում էին ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանյան հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ Բ. Աստվածատրյանը և առողջապահության մինիստր Գ. Ղևոնդյանը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 9

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon