Պատմության այս օրը. հունիսի 11

Պատմություն 11.06.2021   10:30   485

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Եգիպոսում ծնվեց երկգլխանի և վեցոտանի հորթուկ։
1990 - Ուկրաինայի բարձրագույն ռադան ժամանակացույցի նոր կարգ ընդունեց, որն ավելի է համապատասխանում ժամային գոտուն (մինչ այդ ժամանակը մոսկովյան էր)։
1965 - Անգլիայի Ելիզավետա թագուհին «Բիթլզի» անդամներին պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով։
1955 - Ֆրանսիայի Սարթ դեպարտամենտում պատահած ավտոսպորտի ամենախոշոր աղետում՝ զոհվում է արշավորդ Փյեր Լևեգը և 83 հանդիսատես:
1776 - ԱՄՆ-ում անկախության հռչակագիրը գրելու համար ստեղծվում է «Հինգի կոմիտեն», որի անդամներ են դառնում Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը, Ռոջեր Շերմանը, Ռոբերթ Լիվինգսթոնը և Ջոն Ադամսը:
1770
– Ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործեց կորալյան Մեծ Արգելախութը:
1742 - Բենջամին Ֆրանկլինը ստեղծեց խոհանոցային սալիկը։
1632 - Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն վերադառնում է Անգլիա՝ 35 տարվա բացակայությունից հետո, որից ա­վե­լի քան 28 տարին միայնակ անցկացրել էր անմար­դա­բնակ կղզում։
1580 - Իսպանացի կոնկիստադորները հիմնեցին Բուենոս Այրեսը:
1496
- Քրիստափոր Կոլումբոսը ավարտեց իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը:

  • Իսպանիայում նա հայտարարեց, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1999 - Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։
1982 - Տեղի ունեցավ «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ներսես Հովհաննիսյանը և Գոռ Սահակյանը:
1125 - Տեղի ունեցավ Աազազի ճակատամարտը:

  • Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 11

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon