Պատմության այս օրը. հունիսի 13

Պատմություն 13.06.2021   10:30   462

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Եվրամիության որոշման համաձայն իռլանդերենը դասվեց Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը:

  • Իռլանդերեն խոսում են Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

2000 - Իտալիայում ներում շնորհվեց 1981 թ. Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա մահափորձ կատարած թուրք ահաբեկչին:
1952 - Սովետական ՄիԳ-15 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում խփում է շվեդական Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռը:
1944 - Գեր­մա­նա­կան զին­ված ու­ժե­րը «Ֆա­ու-1» հր­թիռ­նե­րով սկ­սում են ռմ­բա­կո­ծել Լոն­դո­նը:
1941 - Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը վերջերս ԽՍՀՄ կազմի մեջ մտցված Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից կատարվում է ընտանիքների զանգվածային տեղահանում դեպի Սիբիր:
1934 - Վենետիկում կայացավ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հանդիպումը:
1920 - Ժնևում բացվում է ֆեմինիստուհիների Միջազգային կոն­գ­րեսը։
1895 - Ֆրանսիայում ավարտվեցին աշխարհում առաջին տեղի ունեցող ավտոմրցարշավը:
1825 - Նյու Յորքցի Ուոլտեր Հանթը պատենտավորում է բու­լավ­կան։

  • Դա նրան ստիպել է իր 15 դոլար պարտքը. 3 ժամ մտա­ծելուց հետո նա կատարում է էսքիզը և իր գյուտի իրա­վունքը վաճառում 400 դոլարով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:
1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում:

  • Այդ կոնգրեսից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 13

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon