Պատմության այս օրը. հունիսի 14

Պատմություն 14.06.2021   10:30   469

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - MN աստերոիդն անցնում է Երկրից մինչև Լուսինը եղած հեռավորության մեկ երրորդը կազմող 121 000 կմ հեռավորությունով:
1999 - ԱՄՆ-ի բարձրագույն դատարանը վերացնում է խաղա­տ­նե­րի հեռուս­տա­գովազդի 65-ամյա արգելքը։
1985 - Շենգենում (Լյուքսեմբուրգ) եվրոպական պետությունները պայմանագիր են ստորագրում, որը հետագայում կոչվում է «Շենգենյան համաձայնություն»։
1967
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը:
1965 - Փոլ Մաք Քարտնին ձայնագրում է «Yesterday» երգը։
1941 - «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվում է 55.300 մարդ։

  • Արտաքսվածների մի մասը զոհվում են ճանապարհներին։

1938 - Բենջամին Գրուշկինը արտոնագրում է քլորոֆիլը։
1912 - Լիոնի (Ֆրանսիա) իշխանություններն ար­գե­լում են բոլոր այն ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ կատարվում են քրեա­կան հանցագործություններ։
1900 - Հավայան կղզիները հայտարարվում են ԱՄՆ տարածք:
1834 - Իսահակ Ֆիշերը արտոնագրում է հղկաթուղթը։
1777 - Միացյալ Նահանգների սենատը երիզներով և աստղերով դրոշն ընդունում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ:
1158 - Հենրի Առյուծը Իզար գետի ափերին հիմնում է Մյունխեն քաղաքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2018 - Հայաստանի նոր վարչապետը` թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթանում է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ։

  • Երկու առաջնորդներին, ըստ Փաշինյանի, ծանոթացրել էր Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը` Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում :
  • «Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ», «Facebook»-ի ուղիղ եթերում հայտարարել էր Հայաստանի վարչապետը:
  • Ավելի վաղ` թե Ազգային ժողովում, թե՛ Ղարաբաղում Փաշինյանը քանիցս ընդգծել էր` պնդելու է, որ բանակցային ձևաչափը դառնա լիարժեք, և Ստեփանակերտը ևս մասնակցի կարգավորման շուրջ քննարկումներին: Ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք պնդում էին, թե Ստեփանակերտը միանալու է բանակցություններին, բայց`վերջին փուլում, Փաշինյանը պնդում է` առանց Ղարաբաղի մասնակցության որևէ բանակցություն լիարժեք չի լինի:

2004 - Մեկ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու զոհ է ունենում։

  • Միջադեպերը տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի և Ղազախի շրջանների հատվածում: Ավելի ուշ կորուստների մասին է հայտարարում նաև ադրբեջանական բանակը, հստակ թվեր, սակայն, չեն նշվում:

1993 - Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ առավոտվանից ադրբեջանական բանակը հարձակվել է երեք ուղղություններով՝ Ասկերան, Մարտակերտ և Մարտունի:

  • Հայկական ուժերը արժանի հակահարված են տվել: Խփվել է 3 տանկ: Երկու կողմից կան զոհեր:

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

  • Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակն էր բացատրել Լեռնային Ղարաբաղին տրվող ամենահնարավոր երաշխիքները։
  • Հանդիպմանը ներկա է եղել ավելի քան տասը պաշտոնյա։ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ստորագրել պայմանագիր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ 

«Պայմանագիր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև։ 

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վստահելով միջազգային հանրության՝ Ռուսաստանի , ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին։ 
  • Առաջին՝ Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը։ 
  • Երկրորդ՝ պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի իրեն վերաբերող բոլոր պահանջները և իր կողմից թույլ չտալ որևէ խախտում։ 
  • Երրորդ ՝ պարտավորվում է պատժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  իշխանությունների կողմից ծրագրի կատարմանը ուղղված որոշումների ու հրամանների բոլոր խախտողներին։ 
  • Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է։ 
  • Առաջին ՝ ստանձնել խաղաղարար ծրագրի կատարման և Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ անվտանգության երաշխավորի դեր։ 
  • Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ ֆիզիկական գոյության, կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում, գործի դնել իր բոլոր այդ թվում անմիջական ռազմական միջամտության հնարավորությունները։ 
  • Երրորդ՝ հետագա բանակցություններում՝ բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը ։ 
  • Չորրորդ՝ հետագա բանակցություններում՝ բացառել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ապառացմականացման և զինաթափման հնարավորությունը։ 
  • Հինգերորդ՝ հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել Լեռնային Ղարաբաղի մասնակցության ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։ 
  • Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան, 1993 թվական»։

1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։
1915 - Երիտթուրքերը Կարինում իրականացրեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։
1225 - Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին պսակեց Զապել թագուհու հետ և հռչակեց Կիլիկիայի Հայոց թագավոր։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 14

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon