Պատմության այս օրը. հունիսի 15

Պատմություն 15.06.2021   10:30   406

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Հայտնաբերվեց Cabir առաջին ցանցային վիրուսը բջջա­յին հեռախոսների համար։
1994 - Թողարկվեց ամերիկյան «Առյուծ արքան» մուլտֆիլմը։

  • Նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի կողմից։ Ուոլտ Դիսնեյի դասական անիմացիոն ֆիլմերի շարքում երեսուներկուերրորդն է:

1954 - Ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն:
1667 - Ժան-Բատիստ Դենին առաջին անգամ արյան բարեհաջող փոխներարկում կատարեց:
1389 - Տեղի ունեցավ Կոսովոյի ճակատամարտը Սերբիայի և Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի և թուրքերի միջև:
1215 - Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը` ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2011 - Ֆրանսիացի համանախագահը Եվրախորհրդարանում զեկուցում է `բանակցային սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ ։

  • Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում Բեռնար Ֆասիեն հայտարարել էր`սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ՝ հիմնարար 14 դրույթներով։ Համանախագահը նաև նշել էր` խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթացել են 3 փուլով: «Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում եւ դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։ Երկրորդ փուլում՝ 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, բայց դա իհարկե տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ, նախ՝ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս` երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել»։

2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը:
1991 - Մեծաքանակ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահամեքենա) գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը:

  • Նախորդ օրը ընկել էին Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը:

1990 - ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը արտա­կարգ դրություն հայ­տա­րարեց Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջան­նե­րում և ՀԽՍՀ Գորիսի շրջանում և խորհրդա-իրանական սահմանի ադրբե­ջա­նա­կան տեղամա­սում:
1983 - Փարիզի Օռլի օդանավակայանում ռումբի պայթյունից զոհվում է 8 մարդ, 60-ը՝ վիրավորվում։

  • ԱՍԱԼԱ-ի ֆրան­սիա­կան մաս­­նա­ճյու­ղի ղեկավար Վարուժան Կարա­պետ­յանը խոստովանել է, որ ռումբը պետք է պայ­թեր թուր­քական օդա­նավում։

1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:
1915
- Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը (Մատթես Սարգիսյան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 15

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon