Պատմության այս օրը. հունիսի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:
1972 - Նյու Յորքում բացվեց ջազի թանգարանը։
1963 - Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան։
1960 - Նյու Յորքում կայացավ Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի պրեմիերան:
1943 - 54-ամյա Չարլի Չապլինն ամուսնանում է 18-ամյա Ունա Օ՛Նիլի հետ։

  • 30 տարի տևած ամուսնությունից զույգը 8 երեխա է ունենում։ Օ՛Նիլը Չապլինի չորրորդ ու վերջին կինն է եղել, որի հետ դերասանն ապրել է մինչև կյանքի վերջ։

1930 - ԽՍՀՄ-ն անցավ դեկրետային ժամանակի։
1925 - Ղրիմում բացվեց խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:
1920 - Հաագայում բացվեց Ազգերի Լիգայի միջազգային տրիբունալը։
1903 - ԱՄՆ-ում Հենրի Ֆորդը հիմնադրեց «Форд Мотор» ավտոմեքենաների ընկերությունը:
1903 - Գրանցվեց «Պեպսի Կոլա» ապրանքային նշանը:
1894 - Սորբոնի համալսարանում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ սկսվեց առաջին Օլիմպիական կոնգրեսը:
1846 - Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուս 9-րդը, ով դարձավ Հռոպի պապերի մեջ ամենաերկար կառավարածը:
1784 - Հոլանդիայում արգելվեց նարնջագույն հագուստ կրելը։
1633 - Ինկվիզիցիայի դատարանը վճռեց պատժել Գալիլեո Գալիլեյին հերետիկոսության մեղադրանքով։
  455 - Վանդալները ներխուժում են Հռոմ և երկու շաբաթ թալանում են այն։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ