Պատմության այս օրը. հունիսի 17

Պատմություն 17.06.2021   10:30   338

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմեր ըստ 10 ժանրերի» վարկանիշային ցանկը։
1992 - Ստեղծ­վե­ցին ՀՀ ԶՈՒ ռազ­մա­ա­վի­ա­ցի­ոն զոր­քե­րը:
1982 - Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ նա­խագահ Ռոլանդ Ռեյգանը ԽՍՀՄ-ն անվանեց չարիքի կայս­րություն։
1970
- Էդվին Լենդը արտոնագրեց «Polaroid» տեսախցիկը:
1967 - Չինաստանում կատարվեց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:
1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուերը 45 րոպեում կա­տա­րեց երիկամի տեղադրման առաջին վիրահա­տու­թյու­նը։
1940 - Գերմանական ռազմաօդային ուժերը խորտակեցին մեծբրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 4000 մարդ:
1885 - Ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք:
1866 - Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-Պրուսական պատերազմը:
1765 - Հիմնադրվեց Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։
1579 - Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում` ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն կոչում է «Nova Albion»` հայտարարելով անգլիական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2017 -  Հայկական կողմում մեկ օրում չորս զինվոր է զոհվում, երեքը`վիրավորվում: Բաքուն պնդում է` պատասխանել են «հայկական սադրանքներին»։

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, թե «իրենց գործողությունները պատասխանն են հայկական կողմի «սադրանքների», որոնց հետևանքով հունիսի 15-ին ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել»: Թե ինչ կորուստների մասին է խոսքը` հայտարարությունը չի մանրամասնում:
  • Նախօրեին, սակայն, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր բախումների ժամանակ զոհված մեկ զինծառայողի մասին:

2012 - Ժամը 23-ի սահմաններում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով օրեր անց՝ հունիսի 29-ին, մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
2010 - Ս. Սարգսյանը, Ի. Ալիևն
ու Դ.Մեդվեդևը վեցերորդ եռակողմ հանդիպումն են անցկացնում. Կրեմլը հայտարարում է, թե կողմերը մերձեցրել են դիրքորոշումները վիճահարույց մի շարք դրույթների շուրջ։

  • Չնայած հայտարարված առաջընթացին` նախագահների բանակցություններից մի քանի ժամ անց կտրուկ սրվում է իրավիճակը շփման գծում: Ավելի ուշ Ս.Սարգսյանը հայտարարում է, թե հանդիպմանը կողմերին թարմացված առաջարկներ էին ներկայացվել: «Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունում է այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք»,- հայտարարել էր Հայաստանի նախագահը։

2005 - Արտգործնախարարական հերթական հանդիպումը Փարիզում: Փուլային, փաթեթային տարբերակների ձախողումից հետո միջնորդները շարունակում են փորձերը` նոր ուղղությամբ։

  • Համանախագահները փորձում էին կողմերի համաձայնությունը ստանալ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վրա հետո պետք է սկսվեին բանակցությունները հաշտության վերջնական համաձայնագրի շուրջ` զուգահեռ հասարակություններին նախապատրաստելով փոխզիջման:

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը հանդիպեց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավարության հետ:
1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։
1935
- Հիմնադրվեց Երևանի Բուսաբանական այգին։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 17, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon