Պատմության այս օրը. հունիսի 18

Պատմություն 18.06.2021   10:30   403

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1953 - Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն։
1932 - Որոշում կայացավ FIBA-ի միջազգային ֆեդերացիան ստեղծելու մասին:
1907 - Լոնդոնում հանդիպում են Ջորջ Բեռնարդ Շոուն և Մարկ Տվենը։
1889 - Ամերիկացի Ուիլյամ Ռիչարդսոնը արտոնագրեց մանկասայլակը:
1876
- Սերբիան և Չերնոգորիան պատերազմ են հայտարարում Թուրքիային՝ սատարելով Բոսնիայում և Հերցոգովինա­յում հակաթուրքական ապստամբությանը։
1821 - Բեռլինում կայացավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի առաջնախաղը:
1815 - Տեղի ունեցավ Վաթեռլոյի ճակատամարտը։
1812 - ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Անգլիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը։
1429 - Տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2013 - Էնիսկիլեն  Ռուսաստանի, ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունում ` «խորը ափսոսանք» հայտնելով, որ կողմերը բանակցային գործընթացում փորձում են միակողմանի առավելություններ ստանալ:

  • Հյուսիսային Իռլանդիայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ընդունված փաստաթղթով Վ.Պուտինը. Բ.Օբաման և Ֆ.Օլանդը ընդգծում են . «Համոզված ենք, որ համապարփակ խաղաղ լուծումն ապահովող շրջանակային համաձայնության հետագա ձգձգումն անընդունելի է: Կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս բաց մնացող հարցերի լուծմանըև զերծ մնալ այնպիսի քայլերից եւ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրացման: Առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»:

2010 - Կտրուկ սրվում է իրավիճակը շփման գծում` Մարտակերտի շրջանում. հայկական կողմը 4 զինվոր է կորցնում, Ադրբեջանը`1:

  • Ստեփանակերտը հայտարարում է , թե հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` զինված հետախույզներ ուղարկելով հայկական տարածքներ: Մինսկի խմբի համանախագահները քննադատում են միջադեպը, բայց` խուսափում են հստակ մեղավորին մատնանշել: Փորձագետները չեն բացառում, որ այս քայլով կողմերը ջանում են աշխարհին ցույց տալ`հակամարտությունը կարգավորված չէ, և ամեն պահի կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:
  • Կրկին ակտիվանում են խոսակցությունները շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ:

1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
1890 - Թուրք ժանդարմները փորձում են խուզարկել Էրզրումի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

  • Եկեղեցու բակում հավաքվածները փորձում են խանգարել նրանց, որի արդյունքում ծագած փոխհրաձգությունից զոհվում են 20 հայեր և 1 թուրք ժանդարմ։

1877 - Թուրքական 10.000-անոց ջոկատը շրջապատում է Բա­յա­զետ ամրոցը, որտեղ մնացել էր ռուսական մի փոքր զորք։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 18, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon