Պատմության այս օրը. հունիսի 2

Պատմություն 02.06.2021   10:30   421

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Լատվիացի գործարար և քաղաքական գործիչ Անդրիս Բերզինշը զբաղեցրեց Լատվիայի նախագահի պաշտոնը՝ նախագահական ընտրություններից հետո:
2003 - Բայկոնուրի տիեզերակայա­նից արձակվեց Եվրոպական տիեզե­րական գործակալության՝ աշխարհի առաջին միջմոլորակային «Մարս» սարքը։
1966 - 12 տարի անց Ֆրենկ Սինատրան «Strangers in the Night» երգով կրկին հայտնվում է բրիտանական հիթ շքերթների առաջին հորիզոնականում։
1962 - Նախորդ օրը ԽՍՀՄ-ում սնն­դամթերքի գների բարձրացման դեմ Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքի բանվորության գլխավորությամբ բնակչությունը ոտքի ելավ։

  • Կոմունիստական կուսակցության պա­հանջով նրանց դեմ հանված զորքը կրակ բացեց։ Տեղում սպանվեց 20 հոգի, 3-ը մահա­ցան հիվանդանոցում։ Վիրավորվեց 87 մարդ։ Հետագայում 122 հոգի տարբեր չափի ազատազրկման դատապարտվեց։

1955 - Հիմնադրվեց Բայկոնուր տիեզերակայանը։
1953 - Վեստ­մինս­տեր­յան աբ­բա­յու­թյու­նում տե­ղի է ու­նե­նում Բրի­տա­նի­ա­յի թա­գու­հի՝ Եղի­սա­բեթ II-ի թա­գադ­րու­թյու­նը:
1946 - Իտա­լի­ան հռ­չակ­վում է հան­րա­պե­տու­թյուն:

  • Կանայք ընտրելու իրավունք ստացան։

1938 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ ԳԽ ընտրու­թյուն­ներ, գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ Ժողկոմխորհրդի նախագահ՝ Արամ Փի­րուզ­յանը:
1924 - ԱՄՆ հնդ­կա­ցի­նե­րը քա­­ղա­քա­ցի­ություն են ստա­նում։
1897 - The New York Journal-ը հերքում է Մարկ Տվենի մահվան մասին լուրը՝ մեջբերելով Լոնդոնից նրա հեռագիրը.

  • «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։

1891- Իռլանդացի Վիլյամ Մաքքրումի առաջարկով ֆուտբոլում 11 մետրա­նոց տուգանային հարված ներմուծ­վեց։
1886 - ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն:

  • ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան):

1864 - Ավարտ­վում է 1817-64 թվա­կան­նե­րի Կով­կաս­յան պա­տե­րազմը:
1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը:
455 - Վանդալները ներխուժում են Հռոմ և երկու շաբաթ թալանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2016 - Բեռլինում վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատից 95 տարի անց Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «1915 թվականին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը։

  • Բանաձևն առաջին ընթերցումն ավարտվեց 2015-ի ապրիլին: 2016-ի հունիսի 2-ին, գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն (մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց բանաձև, որը որակեց օսմանյան դարաշրջանում հայերի սպանությունները «ցեղասպանություն»:

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց:
1992 - Ընդունվեց ԼՂՀ դրոշը:
1991 - Հունիսի 2-ին և հուլիսի 23-ին Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:
1978 - Մադրիդում երեք հայ գրո­հա­յին­ներ կրակ են բացում Թուր­քիայի դեսպանի մեքենայի վրա։ 

  • Զոհվում են նաև նրա կինը՝ Նեջլանը, աներորդին՝ նախկին դեսպան Բեշիր Բալջիօղլուն և վարորդը՝ իսպանացի Անտոնիո Տոռես Օլմետոն։
  • Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (Հ.Ա.Հ.Գ.Բ.) «Հայկական Ցեղասպանության Պատժիչ Կազմակերպության» «Նահատակ Հովհաննես Գազանճեան Խումբը» (Գազանճեանը զոհվել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմում) և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկները»։

1921 - Գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին Թալեաթ փաշայի սպանության համար:
1799 - Պավել I կայսրիի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 2, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon