Պատմության այս օրը. հունիսի 20

Պատմություն 20.06.2021   10:30   518

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Ստեղծվում է «Վիկիմեդիա» ֆոնդը։
1993 - Լա Մանշի տակով անցնող Եվրոթունելով կատարվեց երկաթուղու առաջին ուղերթի փորձարկումը։
1991 - Լատվիայում վերականգնվեց 1922 թ. սահմա­նա­դրու­թյունը։
1990 - ԳՖՀ խորհրդարանը որոշում ընդունեց մայրաքաղաքը Բոննից Բեռլին տեղափոխելու մասին։
1974 - Որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը՝ այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պետության կողմից՝ բացառությամբ Թուրքիայի։
1934 - Վաճառքի հանվեց Լոնդոնի Վաթերլոո կամուրջը։
1880 - Ֆյոդոր Դոստոևսկին արտասանում է իր ամենահայտնի 45 րոպեանոց ճառը՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինին։
1815 - Ավարտվեց Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։
1793 - Ամերիկացի Էլի Ուիտնին ստեղծեց բամ­բա­կա­զտիչ մեքե­նան։
451 - Տեղի ունեցավ Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2016 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում։

  • Սանկտ Պետերբուրգում նախագահները զրուցել ,տեսախցիկների առջև անգամ ձեռք էին սեղմել: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, թե կողմերը պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի մասին, մինչդեռ, նախորդ`Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնել էին նաև այդ հարցի շուրջ։

1994 - Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 20, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon