Պատմության այս օրը. հունիսի 21

Պատմություն 21.06.2021   10:30   468

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Աշխարհում առաջին մասնավոր կառավարմամբ տիե­զե­րա­նավը՝ «SpaceShipOne»-ը, առաջին անգամ տիեզերք դուրս եկավ։
1948 - Նյու Յորքի հյուրանոցներից մեկում կայացավ երկար նվագող ձայնապնակի շնորհանդեսը:
1941 - Սամարղանդում բացվեց Թամերլանի դամբարանը, որի պատճառով, ըստ լեգենդի և համաձայն նախախնա­մու­թյա­նը, մի քանի ժամից սկսվեց Երկրորդ Համաշ­խար­հա­յին Պատերազմը։
1893 - Չիկագոյում կայացած համաշխարհային ցուցահանդեսի այցելուները պատմության մեջ առաջին անգամ օգտվեցին պտտվող կարուսելից:
1868 - Մյունխենի թատրոնում կայացավ Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայի պրեմիերան։
1633 - Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։
1997 - ASALA. 
Պայթյուն Բրյուսելում թուրքիայի դեսպանատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։

  • Հայ Գաղտնի Բանակի «Գուրգեն Եանիկեան Մարտական Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը և իր հաղորդագրության մեջ նշում. «Հայոց Ցեղասպանութենէն 82 տարիներ ետք, թուրքիան շարունակելով միջազգային պայմանագիրերու և մարդկային իրավունքներու ոտնահարման իր քաղաքականութիւնը՝ ծավալապաշտական և ահաբեկչական քաղաքականութիւն կը վարէ Պալքաններու, Կովկասի և Միջին Արևելքի բոլոր խաղաղասեր ժողովուրդներու նկատմամբ»։
  • Այս գործողությունից հետո Հայ Գաղտնի Բանակի կամ նրան մոտ կանգնած կազմակերպությունները որևէ զինյալ գործողության պատասխանատվություն չեն ստանձնել։
  • ԱՍԱԼԱ-ն իր առաջին գործողությունը կատարեց Գուրգեն Յանիկյանի պատվին և այս վերջին գործողությունը ևս նվիրված էր նրան, քանի որ կազմակերպությունը Գուրգեն Յանիկյանին համարում է իր հոգևոր հիմնադիրը։

1994 - Եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։
1925 - Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 21

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon