Պատմության այս օրը. հունիսի 22

Պատմություն 22.06.2021   10:30   465

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Վաշինգտոնի մետրոյում երկու գնացք բախվեցին։
1981 - Մարկ Դեյվիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։
1978 - Հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակը՝ Հարոնը։
1942 - Կիևում տեղի ունեցավ, այսպես կոչված, «մահվան մր­ցու­մը» Կիևի «Դինամոյի» և գերմանական «Լյուֆտվաֆեի» ֆուտբոլիստների միջև։

  • Կիևցիները հաղթեցին՝ 5։3։

1941 - Հիտլերյան Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը

  • Այս օրը Ռու­սաս­տանում նշվում է սգո և հիշատակի օր։

1941 - Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։
1916 - Գերմանական բանակը Ֆլերի մոտ (Ֆրանսիա) առաջին անգամ օգտագործեց նոր թունավոր գազ՝ ֆոսգեն։
1889 - Եվրոպայում առաջինը Գերմանիայում մտցվում է ծե­րու­թյան կենսաթոշակ։
1812 - Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։
1661 - Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։

  • Մինչ այդ կնոջ դերը կատարում էր տղամարդը։

431 - Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։
մ.թ.ա. 168 - Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2006 - Մինսկի խմբի միջնորդները ԵԱՀԿ֊ին զեկույց են ներկայացնում, որտեղ առաջին անգամ գաղտնազերծում են բանակցություններում քննարկվող փաստաթղթի` հիմնարար սկզբունքների մանրամասները։

  • «Այդ սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից հայկական զորքերի փուլ առ փուլ դուրս բերում`Քելբաջարի ու Լաչինի դեպքում`առանձնահատուկ մոտեցմամբ:Այդ տարածքների ապառազմականացում: Հանրաքվե կամ ժողովրդական քվեարկություն, որը պետք է համաձայնեցվի ապագայում ` Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»,- հայտարարել էին միջնորդները, փաստելով, որ նախատեսվում էր նաև հակամարտության գոռում իջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել և միջազգային ֆինանսական աջակցություն տրամադրել` Ղարաբաղի ու շրջակա տարածքների տնտեսական զարգացման համար:
  • Միջնորդները նաև պնդել էին`իրենք արել են այն, ինչ կարող էին. «մենք չենք կարծում, որ հավելյալ այլընտրանքները որևէ այլ արդյունք կտան, և հուսով ենք , որ ԵԱՀԿ մշտական խորհուրդը կմիանա մեզ ու կոչ կանի կողմերին որքան հնարավոր է շուտ համաձայնության հասնել: Յոթ ամիս փաստաթղթի շուրջ շարունակված, և այդպես էլ հաջողության չհասած միջնորդները նաև որոշակի վերջնագիր էին ներկայացրել` «Եթե կողմերը անկարող են համաձայնության հասնել այդ սկզբունքների շուրջ, կարծում ենք` հիմա իրենք արդեն պետք է միասին աշխատեն` հասնելու մի այլընտրանքային համաձայնության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար»:
  • Խմբի ամերիկացի միջնորդը բացում է փակագծերը «Ազատության» հետ զրույցում։

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևան. Օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում սպանվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

  • Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ, 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:

1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 22

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon