Պատմության այս օրը. հունիսի 24


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Լոնդոնում Թեմզա գետի վրա բացվեց հետիոտն երթևեկության համար նախատեսված «Միլենիում» կամուրջը։
1990 - Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը «Լուժ­նիկի» ստադիոնում։
1973 - Լեոնիդ Բրեժնևը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ­տա­րարեց, որ Սառը պատերազմն ավարտվել է։
1947 - Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ։

  • Նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։

1935 - Թբիլիսիում բացվեց ԽՍՀՄ-ում առաջին մանկական եր­կա­թուղին։
1934
- Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։
1916
- Առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը։

  • Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1.040.000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:

1571 - Ֆիլիպիններում հիմնադրվեց Մանիլա քաղաքը։
1497 - Ջոն Կաբոտը հայտնաբերեց Կանադան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ