Պատմության այս օրը. հունիսի 27

Պատմություն 27.06.2021   10:30   379

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Ստեղծվեց Վիքիքաղվածքը:
1988 - Փարիզի Լիոնի կայարանում բախվում են երկու արվարձանային գնացքները։

  • 56 մարդ զոհվում է, 57-ը՝ վիրավորվում։

1977 - Ավարտվեց Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։
1977 - Ֆրանսիան թույլատրել է Ջիբութիի անկախությունը։
1954 - Օբնինսկում՝ Մոսկվայի մոտ բացվեց աշխարհի առաջին ատոմակայանը։
1931
- Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացավ ուղղաթիռի պատրաստման արտոնագիր:
1905 - Ռուսական «Պոտյոմկին» զրահանավի վրա ապստամբություն սկսվեց:
1877 - Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը սկս­եցին Բուլղարիայի ազատագրումը։

  • Տեղական բնակ­չու­թյու­նը ամեն ինչով աջակցում էր ռուսական բանակին։

1615 - Թեյն առաջին անգամ ներմուծվում է Եվրոպա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2008 - ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում ընդունեց մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջ­ների կատարման համար։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։
1993 - Ղարաբաղն և Ադրբեջանը համաձայնում են մեկ շաբաթով դադարեցնել Մարտակերտի ու Աղդամի գնդակոծումը: Իշխանության վերադարձած Հ.Ալիևը ժամանակ էր խնդրել ` ներքաղաքական հարցերը կարգավորելու համար։

  • Ըստ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վ.Կազիմիրովի, Հ. Ալիևը զանգահարել էր Մոսկվա և աջակցություն խնդրել ` Աղդամի շուրջ կատաղի մարտերը դադարեցնելու համար: «Այդ օրերին նա ի մի էր բերում Աբուլֆազ Էլչիբեյի թողած «ժառանգությունը», և պնդում էր, որ ներքաղաքական այդ վիճակում Աղդամի կորուստը կհանգեցնի աղետալի հետևանքների: Ալիևը հավաստիացնում էր, թե մտադիր է ամենակառուցողական կերպով կարգավորել խնդիրը, սակայն, այժմ իրեն դադար է անհրաժեշտ ռազմական գործողություններում»,֊պատմել էր Կազիմիրովը «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:

1992 - ԼՂՀ զինված ուժերի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետության ղեկավար շրջանակներին, իսկ Մոսկվայում հանդիպում ունեցան ԵԱՀԽ անդամ երկրների ՝ Մինսկում գումարվող համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելի հետ:
1989 - 
Ստեփանակերտում հանդիպում է տեղի ունենում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

  • Հանդիպումը տեղի է ունեցել ԼՂԻՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության ներկայացուցիչը՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկու մոտ։ Վոլսկին հստակ ակնարկում է պատրաստվող փաստաթղթի մասին ու հորդորում Ռոբերտ Քոչարյանին՝ իրենց ձեռնարկներով չխոչընդոտել կյանքի կոչելու այն:
  • «Այս ձեռնարկներով դուք միայն փչացնելու եք գործը, Ռոբերտ: Դու թագի համար մարմաջող փառամոլ ես, քեզ իշխանություն ունենալն է հետաքրքրում, ոչ թե Ղարաբաղի հարցի լուծումը»- ասել էր Վոլսկին:

1829 - Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 27, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon