Պատմության այս օրը. հունիսի 28


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Միլոշևիչին հանձնում են Հաագայի դատա­րան՝ ռազմա­կան հանցագործություններ կատարելու մե­ղա­­դրանքով։
1997 - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնության հա­մար մրցամարտում Մայք Թայսոնը կծեց և պոկեց իր հակառակորդ Է­վան­դեր Հոլիֆիլդի ականջը։
1953 - Բեռլինում գնդակահարվեցին 18 խորհրդային զին­վոր­ներ՝ գերմանացի ցուցարարների վրա կրա­կե­լու հրա­մա­նից հրաժարվելու համար։
1919 - Ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
1914 - «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկի՝ Գավրիլո Պրինցիպի ձեռքով սպանվեցին Ավստրոհունգարական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը և նրա կինը։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
1644 - Թափառաշրջիկ թատերական խմբի դերասան Ժան Բատիստ Պոկլեն առաջին անգամ բեմ է դուրս գալիս Մոլիեր կեղծանունով։
1098 - Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ