Պատմության այս օրը. հունիսի 3

Պատմություն 03.06.2021   10:30   415

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Պրահայում կնքվեց խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը:
2006 - Չեռնոգորիան հռչակեց իր անկախությունը դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիայի կազմից:
1989 - Չինաստանում դաժանորեն ճնշվեց Պեկինի Տյանյանմեն հրապա­րակում ուսանողների բողոքի հզոր ու երկարատև ցույցը։

  • Իշխանությունը հայտարարեց 200 զո­հի մասին, իսկ միջազգային իրավա­պաշտպան կառույցները՝ առնվազն 3500-ի։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարում է պետական կրոն լինելուց:
1980 - Համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվում է Խորհրդային Միության միջուկային հարձակման մասին:
1973 - Լե Բուրժեի ավիահանդեսում ցուցադրական թռիչքի ժամանակ խորհրդային ՏՈՒ-144 ինքնաթիռը ջախջախվեց։
1961 - Պատերազմից հետո առաջին անգամ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավար­ները հանդիպեցին Վիեննայում։
1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Լյուֆթվաֆեն. ռմբակոծում է Փարիզը:
1938 - Գերմանիայում հրամայվեց ոչնչացնել այն ստեղծագործություննե­րը, որոնք դեգեներատիվ արվեստ էին որակվել՝ իմպրեսիոնիզմը, դադաիզմը, կուբիզմը, ֆովիզմը, սյուրռեալիզ­մը, էքսպրեսիոնիզմը և այլն։
1902 - Առաջին անգամ գերմանացի լրագրող Գոլդբերգերը ԱՄՆ-ի մասին օգտագործեց «անսահման հնարավո­րությունների երկիր» արտահայտու­թյունը։
1875 - «Կարմեն» օպերայի հերթա­կան ձախողումից հետո հեղինակը՝ Ժորժ Բիզեն, մահացավ սրտի կաթվա­ծից։
1785 - Պարաշյուտի ծննդյան օրը:

  • Ֆրանսուա Բլանշարը ցուցադրեց իր կողմից պատրաստված պարաշյուտը:

1539 - Ֆլորիդան հայտարարվում է Իսպանիայի տարածք:
1140 - Ֆրանսիացի լեզվաբան Պիեռ Աբելարը մեղադրվում է հերետիկոսության մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2000 - Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
1991 - Արցախյան պատերազմի ժամանակ ԼՂՀ Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց:
1990 - Տեղի ունեցան մայիսի 20-ի ընտրությունների կրկնական քվեար­կությունները:

  • ՀՀՇ պատգամավորների թիվը դարձավ 72:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 3

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon