Պատմության այս օրը. հունիսի 30

Պատմություն 30.06.2021   10:30   267

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Հայտարարվեց, որ Լիվերպուլի օդանավակայանը կան­վանվի Ջոն Լենոնի անունով։
1997 - Մեծ Բրիտանիայում հրապարակվում է Հարի Փոթերի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը»։
1994 - Առաջին անգամ ԱՄՆ բանտերում կալանավորվածների թի­վը գերազանցեց մեկ միլիոնը։
1972 - Առաջին անգամ կիրառվեց կոորդինացիոն վայրկյանը։
1964 - Ստացվում են Լուսնի՝ մոտ տարածությունից արված առաջին նկարները։
1960 - Կոնգոն անկախացավ Բելգիայից։
1956 - Մեծ կանյոնի մոտ երկու ուղևորատար ինքնաթիռների բախումից 128 մարդ է զոհվում։
1951 - Կոլորադո նահանգում վթարի է ենթարկվում Douglas DC-6 ինքնաթիռը։

  • Վթարին զոհ է դառնում 50 մարդ։

1948 - Գիտնականներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատեյնը և Ջոն Բարդինը հայտարարեցին տրանզիստորի ստեղծ­ման մասին։
1936 - Լույս է տեսնում Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի առաջին տպաքանակը։
1913 - Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը։
1908 - ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ներկայիս տարածքում՝ Տունգուսկայում տեղի է ունեցել հսկայական ուժի պայթյուն:

  • Մինչ օրս գիտնականները վիճում են, թե որն է եղել պայթյունի պատճառը: Ակնհայտը միայն այն է, որ եթե պայթյունը լիներ մարդաբնակ տարածքում, ապա կլինեին հարյուր հազարավոր, իսկ գուցե նաև միլիոնավոր զոհեր:

1905 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց «Հատուկ հարաբերականության տեսությունը»։
1894 - Կորեան հայտարարում է Չինաստանից անկախանալու մասին։
1894 - Բացվեց լոնդոնյան ամենահանրահայտ կամուրջը՝ Թա­ուեր-Բրիջը:
1893 - Գտնվեց 995 կարատ քաշով «Էկսելսիոր» ադամանդը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2019 - Հայկական կողմը հաղորդեց Տավուշում և Ղարաբաղում վիրավորված երկու զինվորների մասին։

  • Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ նախորդ ամիսների համեմատ սահմանին կրակոցների թիվն ավելացել է, հակառակ կողմից նաև ինժիներաշինարարական աշխատանքներ են նկատվում: Վարչապետ Փաշինյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էր՝ Ադրբեջանի նախագահի հետ հաստատված ուղիղ կապի միջոցով փորձելու է հասկանալ՝ինչ է կատարվում:

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։   
2011 - Արվեստագետների «Արտլաբորատորիա» խումբը նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում էր տորթով, որի վրա մեկ բառ էր գրված՝ Հեռացիր։
2001 - Արամ Սարգսյանը թերահավատությամբ է խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։  
1999 - «Օրագիր» օրաթերթի խմբագրապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրավիրվում է դատախազություն։ 

  • Այս անգամ նրա նկատմամբ հայց ներկայացրած քաղաքացին Արտաշես Գեղամյանի տիկինն էր։ Թերթի մի հրապարակմամբ պնդվել էր, թե տիկինը փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի դուրս բերել Հայաստանից:

1995 - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայացավ հայ էստրադայի աստղերի «Իրապես ցավակցել կարող է նա, ով վերապրել է» խորագրով բարեգործական համերգը, որի ողջ հասույթը հատկացվեց Սախալինի երկրաշարժից տուժածների հիմնադրամին։ 

  • 7,5 բալանոց այդ երկրաշարժին զոհ էր գնացել 1841 մարդ։ Հարյուրավոր հայաստանցիներ մասնակցեցին բարեգործական համերգին՝ ձեռք բերելով տոմսերը մեկուկես դոլար գնով։ 
  • Բացի տոմսերի վաճառքից՝ տեղում կազմակերպված հանգանակությամբ հավաքվեց ավելի քան 5 մլն դրամ։​​​

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 30

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon