Պատմության այս օրը. հունիսի 4

Պատմություն 04.06.2020   10:00   178

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (International Day of Innocent Children Victims of Aggression)

1982թ. Պաղեստինի հարցով արտահերթ հատուկ նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած Պաղեստինի և Լիբանանի անմեղ երեխաների մեծ թիվը, որոշել է հունիսի 4-ը նշել որպես ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների օր:

  • 1989 թ. Տյանանմեն հրապարակում բողոքի հիշատակի օրը
  • Կարիեսի դեմ պայքարի միջազգային օրը  *
  • Սփոյլերների միջազգային օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Lույսի և հանդգնության օրը (Audacity to Hope Day) *
  • ԱՄՆ - Անվտանգության ազգային օրը (National SAFE Day) *
  • ԱՄՆ - Կոնյակի ազգային օրը (National Cognac Day) *
  • ԱՄՆ - Դու-Դահի օրը (Do-Dah Day) *
  • ԱՄՆ - Ծեր կույսերի ազգային օրը (National Old Maids Day) *
  • ԱՄՆ - Պանրի ազգային օրը (National Cheese Day) *
  • ԱՄՆ - Քաղաքացիական ցանցահենության ազգային օրը (National Day of Civic Hacking) *
  • ԱՄՆ - Սիրելի կատվին գրկելու ազգային օրը (National Hug Your Cat Day) *
  • Գանա - Հունիսի 4-ի հեղափոխությունը 
  • Էստոնիա - Դրոշի օրը
  • Իրան - Իմամ Խոմեյնու մահվան օրը
  • Լեհաստան - Ազատության և քաղաքացիական իրավունքի օրը
  • Հնդկաստան - Բհագատ Փուրան Սինղի ծննդյան տարեդարձը *
  • Հունգարիա - Ազգային մնասնության օրը
  • Ղազախստան - Պետական խորհրդանիշների օրը
  • Մոլդովա - Բանկիրի օրը (Ziua Bancherului)  
  • Նիդերլանդներ - Տատիկների և պապիկների օրը (Opa en Oma Dag) *
  • Ռուսաստան - Կռունկավարի օրը
  • Ռուսաստան - «Крокодил» հանդեսի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Կատվակերպ աստվածների գոհության օրը
  • Տոնգա - Ազատագրության օրը
  • Ուկրաինա - Տնտեսական նավերի օրը 
  • Ֆինլանդիա - Պաշտպանական ուժերի դրոշի օրը
  • Ֆինլանդիա - Կառլ Գուստավ Մաներհեյմի ծննդյան օրը *

* Հունիսի 4-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։
1989 - Ուֆա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացավ մոտ 500 մարդ։

  • Վթարն ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։

1989 - Ալի Խամենեին ընտրվում է Իրանի նոր հոգևոր առաջնորդ:
1925 - Տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
1920 - Փարիզում կնքված Թրիանոնի համաձայնագրով Հունգարիան կորցնում է իր տարածքի 71 և բնակչության 63%-ը:
1918 - Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։

  • Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրն առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։

1878 - Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։
1800 - Վաշինգտոնում ավարտվեց Սպիտակ տան շինարարությունը:
1679 - Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։
1411 - Ֆրանսիայի Շարլ VI թագավորը Ռոքֆոր պանրի արտադրության մենաշնորհը հանձնում է Ռոքֆոր-սյուր-Սուլզոնի բնակիչներին:
1039 - Տեղի է ունենում Գերմանիայի թագավոր Հենրիխ 3-րդի թագադրությունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Լուկաշ Պոդոլսկի, լեհական ծագում ունեցող գերմանացի ֆուտբոլիստ
1975 - Անջելինա Ջոլի, ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և թատերագիր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան  

  • «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է։

1966 - Չեչիլիա Բարտոլի, իտալացի սոպրանո երգչուհի

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 4


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon