Պատմության այս օրը. հունիսի 7

Պատմություն 07.06.2020   10:00   212

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սննդի անվտանգության համաշխարհային օրը (World Food Safety Day)

Ազգային

  • Ալժիր - Մայրերի օրը
  • ԱՄՆ - Օկլահամայի ազգային օրը (National Oklahoma Day)
  • ԱՄՆ - Երախաների հիշատակի օրը (Children’s Awareness Memorial Day)
  • ԱՄՆ - Քաղցկեղից վերապրածների ազգային օրը (National Cancer Survivors Day) *
  • ԱՄՆ - Տեսամագնիտոֆոնի ազգային օրը (National VCR Day) *
  • ԱՄՆ - Փրինսի ծննդյան օրը (Prince’s Birthday) *
  • ԱՄՆ - Շոկոլադե պաղպաղակի ազգային օրը (National Chocolate Ice cream Day) *
  • ԱՄՆ - Կենդանիների իրավունքների պաշտպանության ազգային օրը (National Animal Rights Day) *
  • ԱՄՆ - Բունի ազգային օրը (National Boone Day) *
  • Արգենտինա - Լրագրողի օրը 
  • Դանիա - Դանիայի արքայազն Յոահիմի ծննդյան օրը
  • Դոմինիկյան Հանրապետություն - Մայրերի օրը
  • Թունիս - Մայրերի օրը
  • Թուրքմենստան - Տեքստիլ արդյունաբերության աշխատողների օրը
  • Իսլանդիա - Ձկնորսների օրը
  • Լիտվա - Հայրիկի օրը
  • Կանադա - Զինված ուժերի օրը 
  • ԿԺԴՀ - Վաշապաձև նավակների փառատոնը (Dragon Boat Festival) *
  • Հաիթի - Մայրերի օրը
  • Հայաստան - Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը (Հայ առաքելական եկեղեցի)

Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:

  • Հորվաթիա - Դիվանագիտության օրը
  • Հունգարիա - Ուսուցչի օրը 
  • Ղրղզստան - Ֆինանսատնտեսական բաժնի աշխատողների օրը
  • Մադագասկար - Մայրերի օրը
  • Մալթա - Հունիսի 7 (Sette Guigno) 
  • Մավրիկիոս - Մայրերի օրը
  • Մեքսիկա - Արտահայտվելու ազատության օրը *
  • Մորոկո - Մայրերի օրը
  • Նիգերիա - Մայրերի օրը
  • Նորվեգիա - Շվեյցարիայի հետ միության փլուզման օրը
  • Շվեյցարիա - Հայրիկի օրը
  • Չիլի - Արիկայի ճակատամարտը 
  • Պերու - Դրոշի օրը
  • Ռուսաստան - Ջրամբարների մաքրման օրը 
  • Ռուսաստան - Քրաուդֆանդինգի օրը *
  • Ռուսաստան - Մելիորատորի օրը
  • Սենագալ - Մայրերի օրը
  • Սլովակիա - Սլովակյան ազգի հուշագրի ստորագրման օրը
  • Ուկրաինա - Տեղական արդյունաբերության աշխատողների օրը
  • Ուկրաինա - Ջրային տնտեսության աշխատողների օրը
  • Ֆրանսիա - Մայրերի օրը 

* Հունիսի 7-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - ՄԱԿ-ը Իսրայելի և Լիբանանի միջև անցկացնում է բաժանարար «Կապույտ գիծը»:
1982 - Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը բացվեց որպես թանգարան:
1981 - Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին:
1960 - Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվում է կրթություն ստանալ։
1948 - Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշի հրաժարականից հետո երկրում հաստատվում է կոմունիստական ռեժիմ:
1905 - Նորվեգիայի իշխանությունը լուծարում է Շվեդիայի հետ կազմած միությունը
1883 - Տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը:
1872 - Մոսկվայում սկսվեց քաղաքի առաջին ձիաքարշ երկաթուղու շինարարությունը:
1724 - Թուրքական ստվարաթիվ բանակը գրավում է Երևանը:
1632 - Հնդկաստանում դրվեց Թաջ-Մահալի հիմքը:
1498 - Քրիստոփոր Կոլումբոսը կատարում է իր երրորդ ճամփորդությունը։
1494 - Իսպանիան և Պորտուգալիան ստորագրում են Նոր Աշխարհն իրենց միջև բաժանող Տորդեսիլյասի պայմանագիրը:
1340 - Հոլանդիայում հիմնադրվում է Ռոտերդամ քաղաքը։
1099 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը:

  • Առաջին արշավանքի շրջանակներում խաչակիրների կողմից սկսվեց Երուսաղեմի պաշարումը: Խաչակիրները արշավում էին Ռայմոնդ Թուլուզացու, Գոտֆրիդ Բուլյոնցու և Ռոբերտ Նորմանդացու գլխավորությամբ: Մուսուլմանները կարողացել էին մոտ 1 ամիս դիմադրել: Սակայն 1099թ. հուլիսի 15-ին խաչակիրները պաշարողական մեքենաների հաջող գրոհների արդյունքում կարողացան կոտրել դիմադրությունը և ներխուժել քաղաք: Ներխուժումից հետո խաչակիրները իսկական սպանդ իրականացրեցին Երուսաղեմում: Ահա թե ինչ է գրում դեպքերի ժամանակակից Վիհլեմ Թիրացին: «Անհնար էր առանց սարսափի տեսնել, թե ինչպես էին սպանվածների մարմինները գցած և մարմնի մասերը և ինչպես էր ամբողջ գետինը արյունով պատված: Եվ ոչ միայն այլանդակված մարմիններն էին սարսափ տարածում այլև էլ ավելի սահմռկեցուցիչ էր այն որ, հաղթողները ոտքից գլուխ արյան մեջ էին և սարսափեցնում էին յուրաքանչյուրին: Խոսում են, որ տաճարում 10 հազար մարդ է սպանվել, չհաշված նրանց ովքեր սպանվել այստեղ քաղաքում, փողոցներում հրապարակներում որոնց թիվը ավելի քիչ չէ: Զորքերի մի մասը քաղաքի տարբեր անկյուններից որսում էր այդ դժբախտներին, որոնք ցանկանում էին պատսպարվել և սպանում էր: Ուրիշները խմբերով մտնում էին տներ վերցնում ընտանիքներին, կանանց երեխաներին և սրախողխող անում, կամ նետում որևէ բարձր կետից, որից հետո նրանք մահանում էին: Դրան զուգահեռ տներ մտնողները սեփականաշնորհում էին զոհերի ունեցվածքը: Դա խաչակիրների միջև համաձայնեցվել էր նախքան քաղաքի պաշարումը: Այդ իսկ պատճառով նրանք շատ ավելի լավ կերպով էին ուսումնասիրում քաղաքը և ավելի այլանդակ կերպով սպանում քաղաքացիներին: Նրանք մտնում էին ամենագաղտնի թաքստոցները և տներ մտնելով դռներին վահան կամ զենք էին կախում, որը խորհրդանշում էր այն, որ այդ տունը արդեն իսկ զբաղված է»:

ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Իգի Ազալիա, ավստրալացի ռեփեր և երգահան
1970 - Կաֆու, բրազիլացի ֆուտբոլիստ
1959 - Ստեփան Դեմիրճյան, քաղաքական գործիչ
1958 - Փրինս, ամերիկացի երաժիշտ  

  • «Գրեմմիի», «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։

1952 - Օրհան Փամուկ, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր

  • Հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ։

1942 - Դեննիս Միդոուս, ամերիկացի գիտնական
1922 - Բոբ Մարտին, ավստրիացի երգիչ
1917 - Անդրեյ Մանուչարով, խորհրդային փորձարկող օդաչու
1914 - Գևորգ Ժուսգալյան, ԱՄՆ բանակի սպա
1914 - Խոջա Ահմադ Աբբաս, հնդիկ կինոռեժիսոր
1905 - Ջեյմս Բրեդդոկ, ամերիկացի բռնցքամարտիկ
1896 - Ռոբերտ Մալիկեն, ամերիկացի ֆիզիկոս
1879 - Արշակ Ալպոյաճյան, բանասեր և հայագետ
1848 - Պոլ Գոգեն, ֆրանսիացի նկարիչ
1683 - Պաղտասար Դպիր, բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 7


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon